ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօր խոցված ԱԹՍ-ն կարող է հետախուզություն իրականացնել ցանկացած եղանակային պայմաններում. մանրամասներ


ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօր խոցված ԱԹՍ-ն կարող է հետախուզություն իրականացնել ցանկացած եղանակային պայմաններում. մանրամասներ
Հուլիս 30 13:40 2021

Այս գիշեր խոցվել է Ադրբեջանի ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։

Նշենք, որ «Aerostar»-ը իսրայելական  ընկերության արտադրության անօդաչու հետախուզական ինքնաթիռ է եւ ադրբեջանական սպառազինության մեջ զգալի տեղ են զբաղեցնում:

Ընդ որում, այս տիպի ԱԹՍ ունի ոչ միայն Ադրբեջանը, այլեւ Անգոլան, Վրաստանը, Նիգերիան եւ Թուրքիան: Ընդ որում, «Aerostar»-ը ներառում է կապի եւ տվյալների փոխանակման միջոցներ,  կանոնավոր տարբերակով հագեցած է թվային վիդեո տեսախցիկով, որը համատեղված է ինֆրակարմիր տիրույթի ջերմատեսիչի հետ, ինչը թույլ է տալիս հետախուզություն իրականացնել ցանկացած եղանակային պայմաններում, կեսօրվա ու գիշերվա ընթացքում:

Մանրամասները՝ տեսանյութում:

 
 

 



loading...