100 հազար դրամի չափով տուգանք է սահմանվում սահմանային շերտում կանոնների խախտման՝ տեսանկարահանելու, թռչող սարքեր կիրառելու համար․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ)


100 հազար դրամի չափով տուգանք է սահմանվում սահմանային շերտում կանոնների խախտման՝ տեսանկարահանելու, թռչող սարքեր կիրառելու համար․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ)
Հուլիս 30 13:29 2021

Այս նախագծով կարգավորվում են այն հասարակական հարաբերությունները, որոնք այս պահի դրությամբ կարգավորում չունեին՝ սահմանային գոտիներում սահմանային շերտում լուսանկարահանելու, անօդաչու թռչող սարքեր կիրառելու հետ կապված  հարաբերություններ։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստին հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Նա հայտարարեց, որ նախծագծով փոփոխություն է արվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 200-րդ հոդվածում և տուգանք է սահմանվում սահմանային շերտում կանոնների խախտման համար՝ 100 000 դրամի չափով։

«Այսօր սահմանների փոփոխման կապակցությամբ բազմաթիվ դեպքեր են գրանցվում, երբ քաղաքացիների, զբոսաշրջիկների կողմից կիրառվում են թռչող սարքեր, լուսանկարահանվում են, տեսանկարահանվում են, տարբեր մեկնաբանություններ են արվում սահմանային շերտերի վերաբերյալ, ինչն առաջացնում է լուրջ խնդիրներ»,-ասաց նա՝ կարևորելով նախագծի ընդունումը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։