Ինչո՞ւ որոշեցիք մասնակցել արտահերթ խարհրդարանական ընտրություններին:
-Ես որպես հայ մարդ չէի կարող այս դժվարին իրավիճակում չլինել իմ երկրի և պետության կողքին: Որպես Ռուսաստանի հայերի միության նախագահ, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, օժտված լինելով հատուկ կարգավիճակով ու ծանրակշիռ իրավասություններով, չէի կարող պարզապես դիտորդի կարգավիճակով հետևել թե ինչ է կատարվում Հայաստանում: Պատերազմ: Համավարակ: Համաշխարհային և տարածաշրջանային մարտահրավերներ, ներքին տարաձայնություններ ու խորացող ճգնաժամ:
Նայեք Ձեր շուրջը. բոլորը բոլորին վիրավորում են, չկա տարրական հարգանք մեկը մյուսի հանդեպ: <<Ֆեյքերի ֆաբրիկաները>>, որոնք ղեկավարվում են իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների կողմից, թույլ չեն տալիս, որ լարվածությունը գոնե մի փոքր նվազի:
Այս իրավիճակի պատասխանատուն այս իշխանությունն է: Այն անկարող է դիմակայել ներկա մարտահրավերներին:
Ասե՛ք ինչպես լուռ և դիտորդի աչքով հետևեմ այս իրավիճակին՝ պետականության հնարավոր կորստին:
Ես միշտ ակտիվ մասնակցություն եմ ունեցել և շարունակում եմ այդ մասնակցությունը Հայաստանի և Արցախի քաղաքական, տնտեսական, սոցիալական կյանքին: 30 տարի եղել եմ Հայաստանի կողքին, մշտապես օգնել եմ և շարունակելու եմ օգնել՝ մեր երկրի պաշտպանության և անվտանգության պահպանման համար: Ակտիվ կապի մեջ եմ եղել պետության բոլոր ղեկավարների հետ՝ դեռ խորհրդային ժամանակներից: Փորձել եմ հասկանալ երկիրս ինչի կարիք ունի:
Տեսնելով այս իրավիճակը' անհրաժեշտություն եմ համարել մասնակցել ընտրական գործընթացին:
Ինչո՞ւ որոշեցիք ընտրել Մեր տունը Հայաստանն է կուսակցությունը:
Ընտրություններին մասնակցելու որոշումս կայացրել եմ գարնանը: Այստեղ գալով բազմաթիվ հանդիպումներ, խորհրդակցություններ, բանակցություններ եմ անցկացրել: Հանդիպել եմ ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների, ակտիվիստների, բիզնեսի ներկայացուցիչների և այլոց: Նրանցից շատ շատերի հետ ունեմ լավ և արդեն ձևավորված կայուն գործընկերային հարաբերություններ:
Ուսումնասիրել եմ տարբեր կուսակցությունների քաղաքական պլատֆորմներ և ընտրական ծրագրեր: Եթե Դուք տեսնեք այլ կուսակցությունների նախընտրական ծրագրերը, ապա կնկատեք, որ մեծ մասամբ դրանց ծրագրային դրույթները համընկնում են:
Պետք է արձանագրեմ, որ այս ծրագրերն ունեն դեկլերատիվ բնույթ: Դժվարանում եմ պատկերացնել, թե այդ կուսակցությունները գործնականում ինչ մեխանիզմներ և հնարավորություններ ունեն, որ կարողանան իրականացնել հայտարարված ծրագրային գլոբալ խնդիրները:
Գնահատելով իմ հնարավորությունները, փորձը և միջազգային կապերը Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Կորեայում, Չինաստանում և այլ երկրներում՝ որոշեցի գաղափարակիրցներիս հետ ունենալ կուսակցություն՝ Մեր տունը Հայաստանն է:
Ես մտադիր էի համախմբել քաղաքական առողջ ուժերին: Մենք վստահ ենք, որ, համատեղելով ջանքերը, մենք կկարողանանք հասնել մեր և Ձեր երազած իրականությանը: Մենք դեռ միասին երկար ճանապարհ ենք անցնելու:
Ի՞նչ հիմքեր կան (բացի ցանկությունից), որ հնաավորություն եք տեսնում, թե կարող եք լուծել երկրի առաջ ծառացած խնդիրերը:
Իմ պատասխանը կլինի բազմաշերտ:
Ես ունեմ բավականին մեծ փորձ և հարուստ կենսագրություն: Եվ ես հպարտ եմ դրանով: Իմ գործունեության մասին հիմա չեմ պատմի, դրան կարող եք ծանոթանալ իմ անձնական կայքում ՝ https://araabramyan.ru:
Ի դեպ, ինձ քննադատողներին ևս խորհուրդ եմ տալիս այցելել իմ կայքը: Գուցե նրանք այնտեղ «քննադատության ավելի շատ հետաքրքիր թեմաներ» կգտնեն:
Բավական երիտասարդ տարիքում աշխատանքի եմ հրավիրվել ԽՍՀՄ, Էլեկտրոնայաին ԽՍՀՄ էլեկտրոնային արդյունաբերության նախարարությունում, զբաղեցրել եմ պատասխանատու պաշտոն: Այդ ժամանակ դա մի ընդհանուր պետություն էր: ԽՍՀՄ փլուզումից հետո, արդեն գործունեություն եմ ծավալել բիզնես ոլորտում: Իմ ստեղծած առաջին ընկերությունները կրում էին «Համաձայնություն» և «Ազատություն» անվանումները, որոնք հանդիսանում են իմ կյանքի հիմնական սկզբունքները:
Ինքս ստեղծել եմ իմ կապիտալը և, հպարտությամբ կարող եմ ասել, որ դա մաքուր կապիտալ է, ինչպես ընդունված է ասել բիզնեսի աշխարհում: Ստեղծել եմ Ռուսաստանի հայերի միությունը, Համաշխարհային հայկական կոնգրեսը և շատ ավելին: Ես եւ իմ թիմը հսկայական աշխատանք ենք իրականացնում, որի զգալի մասը, գուցեև տեսանելի չէ լայն հանրությանը:
Ես մշտապես պետական համակարգում աշխատելու, շատերի համար գայթակղիչ առաջարկներ եմ ստացել: Բայց երբևէ չեմ մտածել վերադառնալ պետական համակարգ: Ինձ համար իմ ազատությունը շատ կարևոր է: Բացի այդ, իմ այսօրվա կարգավիճակն ինձ շատ ավելի մեծ հնարավորություններ է տալիս գործելու ամբողջ աշխարհում, օգնելու հայրենիքիս, իրականացնելու բազմաթիվ մարդասիրական ծրագրեր:
Արդեն 17 տարի հանդիսանում եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Քաղաքակրթությունների երկխոսության բարի կամքի դեսպան: Սա, կարծում եմ, շատ բանի մասին է խոսում:
Ես ջերմ ու բարեկամական հարաբերություններ ունեմ շատ խոշոր քաղաքական գործիչների, միջազգային խոշոր ընկերությունների և համայնքների ղեկավարների, մշակույթի և սպորտի գործիչների ևայլոց հետ: Հանդիպել եմ շատ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հարավային Կորեայի, Բրազիլիայի, Արգենտինայի, Կուբայի, Խորվաթիայի և այլ պետությունների ղեկավարների հետ:
Իմ առաջարկով են ստեղծվել Ռւսաստան-Ֆրանսիա, Ռուսաստան-Արգենտինա, Ռուսաստան- Բրազիլիա և մի շարք այլ երկրների հետ բիզնես խորհուրդները, որնք ինքս եմ ղեկավարել:
Ես կարողացա կայուն գործընկերային հարաբերություններ ստեղծել Ռուսաստանի տնտեսական, հասարակական վերնախավի, մեծ հոլդինգների ղեկավարության հետ և այլն:
30 տարի, որքան հնարավոր է, օգտագործել եմ այս բոլոր հնարավորությունները' հայրենիքիս օգնելու, բարձրացնելու Հայաստանի հեղինակությունն և բոլոր ոլորտներում համագործակցային հարաբերությունները խորացնելու համար: Եվ դրա բազմաթիվ օրինակները կան ...
Ես խորապես գիտեմ Հայաստանի պատմությունը, ավանդույթները, մարդկանց բնույթն ու արժանապատվության զգացումը: Գիտեմ ինչ դեր ունի սփյուռքը աշխարհի շատ երկրներում, այդ թվում ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և իհարկե Ռուսաստանում: Ես հասկանում եմ նաև նրանց զգացմունքները:
Մեր առաջնահերթություններից են եղել Ցեղասպանության խնդիրը, Արցախյան հիմնահարցը:
Հատուկ այս հարցերի ուսումնասիրման համար ՌՀՄ կից ստեղծել ենք գիտական ինստիտուտ, որտեղ հրավիրվել են աշխարհի լավագույն գիտանկանները: Ցեղասպանագետների և միջազգային իրավունքի 50-ից ավլելի մասնագետների ջանքերով ստեղծվել է Ցեղասպանության վերաբերյալ հասկայածավալ փաստագրական ժողովածու, որում ներկայացված են արխիվային այնպիսի փաստաթղթեր, որոնք անհասանելի են եղել շատերի համար:
Մենք մանրակրկիտ ուսումնասիրել ենք Հայաստանում և Սփյուռքում առկա իրավիճակը: Իրականացրել ենք միջտարածաշրջանային հարաբերությունների, միջազգային հարաբերությունների իրավիճակային վերլուծություն:
Վերլուծել ենք տնտեսության վիճակը, սոցիալական ոլորտը, բանակի վիճակը, անվտանգության խնդիրները և երկրի գործունեության այլ ասպեկտներ:
Ներգրավվել ենք միջազգային փորձագետներ, ովքեր լավ գիտեն տարածաշրջանում և Հայաստանում տիրող իրավիճակը:
Այս վերլուծության հիմքի վրա է մեր կուսակցությունը մշակել ծրագիրը (տես կայք ՝ ____________): Այն հավասարակշռված է, պրագմատիկ և համակարգված եւ ընդգրկում է կառավարման բոլոր ոլորտները:
Ծրագրի հիմնական առանձնահատկությունն այն է, որ մենք ոչ միայն հայտարարենք մեր սկզբունքների, նպատակների ու խնդիրների մասին, այլ գործնականում մատնանշենք առկա խնդիրները հաղթահարելու և երկիրի ներկան ու ապագան զարգացնելու կազմակերպական մեխանիզմները:
Ես ասում եմ' մենք գիտենք, թե ինչ պետք է անենք: Մենք գիտենք, թե ինչպես, մենք կկարողանանք լուծել երկրի առջև ծառացած խնդիրները: Մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել:
Մյուս կարեւոր հանգամանքը. մեր դիրքորոշումը հետևյալն է. մենք խրախուսում ենք երկխոսությունը, համագործակցությունը: Ես այս մասին բազմիցս ասել եմ:
Եկեք համախմբվենք, մերժենք անձնական հավակնություններ, լսենք միմյանց, սահմանենք օրակարգ, գտնենք ընդհանուր լեզու, քանի որ մեզնից յուրաքանչյուրն ունի այս կամ այն ընտրազանգվածը:
Ի վերջո, մեծամասնության քվեն ստացողը պետք է առաջին հերթին մտածի այն մասին, թե ինչպես կարող է վաստակել մնացած ընտրողների վստահությունը: Սա լուրջ խնդիր է:
Մենք իրավունք չունենք պառակտելու հասարակությունը, թույլ տալու նոր բախումներ և բաժանումներ։ Սա մեր ներքին հարցն է, և դա կախված չէ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից կամ մեր հարևաններից:
Գիտեմ, որ շատ մարդիկ լավ են հասկանում այս հարցի էությունը և պատրաստ են երկխոսության: Մեր կուսակցությունը պատրաստ է ստանձնել այս առաքելությունը, և մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի կարողանանք դա իրագործել: Եկեք համախմբվեք պետության և ժողովրդի շահի շուրջ:
Ձեր խոսքից կարող ենք ենթադրել, որ այդ երկխուսթյան մեջ տեղ կա նաև «իմ քայլը» խմբակցության համար, պատա՞րստ եք նրանց էլ ներգրավվել:
Մենք լավ ենք հասկանում առաջացած առճակատման պատճառները: Ժողովուրդը բաժանվեց երեք հիմնական մասի՝ նրանք, ովքեր շարունակում են աջակցել գործող իշխանությանը, ընդդիմությանը և նրանք, ովքեր չեն կողմնորոշվել:
Իմ վերաբերմունքը ներկայիս կառավարության և անձամբ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հայտնի է: Ես դա երբեք չեմ թաքցրել: Եվ ես այդ վերաբերմունքը ցույց եմ տվել նրա իշխանության գալու պահից: Ես հարյուր տոկոսով կանխատեսում էի, որ նա և իր թիմակիցները Հայաստանը տանելու են փլուզման:
Այնուամենայնիվ, ինչպես և նախկինում, իմ սկզբունքներին համապատասխան, շարունակեցի համագործակցել կառավարության տարբեր կառույցների հետ, տրամադրեցի մարդասիրական օգնություն և այլն:
Ձեր ուղղակի հարցին, իմ պատասխանն է՝ մենք չենք կարող հրաժարվել մեր ժողովրդի որևէ հատվածից։
Բոլորս պետք է միասին աշխատենք, պետք է կառուցողական լինենք, մտածենք թե ինչպես երկիրը համատեղ դուրս բերենք համակարգային ճգնաժամից:
Բայց Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա՝ անկախ ուժերի հավասարակշռությունից և ընտրությունների արդյունքից: Նա և իր կառավարությունը պարտվել են: Պարտվողը պետք է հեռանա: Դա պետք է գիտակցեն նաեւ նրա կուսակցական գործընկերները:
Այսօրվա իրավիճակին հանգեցրել են նաև 30 տարիների կառավարման բացթողումները: Հիմա մենք պետք է ազնվորեն խոսենք անցած բոլոր սխալների մասին ու միասնական ուժերով շտկենք դրանք՝ հանուն մեր պետության:
Ինչո՞ւ անձամբ չեք առաջադրվում, ցուցակում ընդգրկված չեք:
Օրենդրորեն չեմ կարող անձամբ թեկնածու լինել, վերջին 4 տարում ՀՀ-ում չեմ բնակվել: Իմ խնդիրը պաշտուն ունենալը չէ, այլ օգնելն ու սատարաելն իմ հայրենիքին, հայրենիքի կողքին լինելու համար. հայրենիքից ոչինչ չեմ ակնկալում և սպասում: Ես ամեն ինչ ունեմ, ինձ ոչինչ հարկավոր չէ, ես պարզապես ուզում եմ օգնել և որպես հայ նաև պարտավորված եմ զգում ինձ, ինչու ոչ, նաև մեր անմահ հերոսների առաջ և այն սերունդների, որոնց մենք անվտանգ հայրենիք ենք պարտք: Պաշտոն ունենալը չէ, որ պիտի ստիպի գործել, բայց դրա հետ մեկտեղ պատրաստ եմ վերցնել հայրենիքը ուժեղացնելու բարձր պատասխանատվությունը:
Ձեր կարծիքով ինչպիսի՞ չափանիշների պետք է համապատասխանի երկրի ղեկավարը:
Նախ պետք է փոխվի պետության կառավարման մոդելը՝ նախագահական կամ կիսանախագահական:
Կառավարման կառուցվածքը պետք է փոխվի` համապատասխան իրավիճակի մարտահրավերների: Կառավարությունում պետք է աշխատեն միայն պրոֆեսիոնալ փորձ ունեցող մասնագետները: Կառավարության աշխատակազմում կարող են ներգրավված լինել նաև սփյուռքի ներկայացուցիչները:
Իմ կարծիքով, երկրի ղեկավարին առաջադրված պահանջները պետք է ամրագրվի օրենսդրությամբ: Երկրի ղեկավարը պետք անցնի մանրամասն բժշկական հետազոտություն՝ հաշվի առնելով հոգեբանական առանձնահատկությունները:
Կարծում եմ, պարտադիր պետք է անցնի պոլիգրաֆ հետազոտություն, որի տված արդյունքները էական նշանակություն կարող են ունենալ:
Մինչև թեկնածու լինելը պետք է ստուգվի՝ պաշտոնի հավկնողը և իր մերձավորները ինչպիսի ֆինասական միջոցներ ունեն, ինչ ծագում ունեն դրանք, արդյոք պարաճանաչորեն և առանց խուսափելու վճարում են հարկերը և այլն:
Էականներից է կրթությունը, հավասարակշռվածությունը, հայրենասիրությունը և հատկապես արժանապատվությունը: Կարևոր է նաև անձի հեղինակությունն աշխարհում:
Եվս մի քանի հարց:
Թշնամիներ ու բարին չկամեցողներ ունե՞ք:
Յուրաքանչյուր ոք, ով հայրենիքիս թշնամի է, բնականաբար, իմ թշնամին է: Ով դեմ է իմ հայրենիքին, ես նրանց դեմ եմ:
Ինչ վերաբերում է իմ անձնական, սոցիալական կյանքին, բիզնեսին և առհասարակ, կարծում եմ, որ թշնամիներ չունեմ, գուցե ունեմ մրցակիցներ: Ես այդպես եմ մտածում:
Ես հավատացյալ եմ: Իմ միջոցներով եկեղեցիներ եմ կառուցել Հայաստանում ՝ Մալիշկա գյուղում՝ իմ ծննդավայրում և Երևանում՝ Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցին՝ ի պատիվ Ռուսաստանի հետ մեր դարավոր բարեկամության: Աջակցել եմ Ռուսաստանում և Միացյալ Նահանգներում մի շարք հայկական եկեղեցիների կառուցմանն ու բարեկարգմանը: Եվ շարունակում եմ այս գործունեությունը՝ հնարավորությանս սահմաններում:
Իրականում, ես չեմ սիրում խոսել նման բաների մասին: Հավանաբար այդ է պատճառը, որ մեր շատ հայրենակիցներ չգիտեն, թե ինչ գործունեություն եմ ծավալում: Դրան գումարվում է նաև նախընտրական շրջանի ֆեյքնյուզը, որն ամեն գնով փորձում է վարկաբեկել ուժեղ անհատներին:
Իմ բոլոր ծրագրերը նպատակ են ունեցել օգնել հայրենիքիս և աշխարհասփյուռ հայերին: Ես կարող էի մի բարեգործական ծրագրի փոխարեն մի քանի լրատվամիջոց գնել, որոնք 24 ժամ կգովեին ինձ: Բայց ես դրա կարիքը չունեմ: Ինձ համար կարևորը գործն է, դրական արդյունքը: Ի վերջո, մարդիկ մի օր անպայման կտեսնեն' ով ինչ է արել այս երկրի համար:
Կեղծ տեղեկատվությունը քայքայում է հասարակությունը, և այդ խնդիրները պետք է լուծվեն հիմնովին՝ օրենսդրության միջոցով: Այդ պատճառով մեր կուսակցության ծրագրում առաջարկվում է օրենք մշակել, որը թույլ կտա բացահայտել կեղծիքները և խստորեն պատժել դրանց հեղինակներին: Դա կարևոր է երկրում բարոյական միջավայրի ձևավորման համար:
Մեր երկրի համար առանցքային է կիբերանվտանգության հզոր համակարգի ստեղծումը: Մենք սա առաջարկեցինք իշխանություններին, նույնիսկ որպես ներդրումային նախագիծ:
Օրինակ՝ այդ նպատակների համար Հայաստան հրավիրեցինք Նու Յորքի նախկին քաղաքապետ, ԱՄՆ նախկին նախագահի, Թրամփի իրավաբանական և անվտանգային հարցերով խորհրդական պարոն Ռուդոլֆ Ջուլիանիին և իր' կիբեռանվտանգության գծով կոլեգաներին:
Մասնագետներ էին եկել նաև Ռուսաստանից:
Ցավոք, այս հնարավորությունը ևս չօգտագործվեց: Հաշվի առնելով մեր երկրի համար այս կարևորը հանգամանքը՝ մեր նախընտրական ծրագրի նպատակներից մեկը կլինի Հայաստանում կիբեռանվտանգության կենտրոնի ստեղծումը: Անհրաժեշտության դեպքում, կառաջարենք օրենսդրական փոփոխություններ: Անցյալ պատերազմը նույնպես մատնանշում էր այս անհրաժեշտությունը: Փակագծերը չբացենք:
Ինչի՞ համար եք հիմնականում քննադատվում: Որտեղ եք տեսնում ձեր սխալներն ու թույլ կողմերը:
Կա կեղծիքի տարածում, սուբյեկտիվ քննադատություն, բայց նաև օբյեկտիվ քննադատություն: Օրինակ՝ ինձ քննադատում են վատ ռուսերենի համար, ընդ որում, միայն Հայաստանում:
Այո, նրանք ճիշտ են, ես, գուցե, ոչ այնքան լավ եմ խոսում, որքան կուզեի, բայց դա ինձ չի խանգարել հասնել միջազգային այնպիսի հեղինակության, որն անհասանելի է շատերի համար: Հետաքրքիրն այն է, որ քննադատում են մարդիկ, ովքեր հենց իրենք շատ վատ գիտեն ռուսերեն:
Ես կարևորություն չեմ տվել այս քննադատությանը: Առաջին անգամ եմ մեկնաբանում այն:
Ուզում են ասել, որ ինձ համար կարևորը ոչ թե փաթեթավորումն է, այլ բովանդակությունը: Ես հիմնել եմ Ռուսաստանի հայերի միությունը: Այժմ այն Ռուսաստանում ամենակազմակերպվածներից մեկն է, որի հետ հաշվի են նստում պետական բոլոր մարմինները: Ռուսաստանի հայերի միությունը ներկայացուցչություններ ունի Ռուսաստանի բոլոր մարզերում, 645 քաղաքներում:
Ես Ռուսաստանի ազգամիջյան հարաբերությունների, Ռուսաստանի Դաշնության նախագահին կից խորհրդի նախագահության անդամ եմ և Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր խորհրդի պետական էթնիկական քաղաքականության տեղեկատվական աջակցության հանձնաժողովի նախագահ:
Եվ այս ամենին ես հասել եմ, ոչ թե խոսքի, այլ՝ աշխատանքի արդյունքում:
Մի քանի ընդհանուր խոսքով կարող եք ասել, թե առաջնահերթ ինչ կանեք, եթե ձեր կուսակցությանը նման հնարավորություն տրվի:
- Պատերազմի հետեւանքների վերացում
- Անվտանգային խնդիրների լուծում
- Արտաքին քաղաքականության զարգացում և ամրապնդում
- Սոցիլական վիճակի բարելավվում
- Հանրային համերաշխության ապահովում