«Դուք չէ՛, որ ինձ պետք է թույլ տաք, որ խոսեմ». Թեհմինա Վարդանյանը՝ Մարիա Կարապետյանին


«Դուք չէ՛, որ ինձ պետք է թույլ տաք, որ խոսեմ». Թեհմինա Վարդանյանը՝ Մարիա Կարապետյանին
Հունիս 16 23:44 2021

«Եկել եմ տիկին Կարապետյանի դեմքը տեսնեմ, նայեմ աչքերի մեջ ու հարցնեմ՝ ինչո՞ւ: Ինչո՞ւ եք փչացնում մեր հասարակությունը, մեր ժողովրդին, ձեզ բավ չէ՞ր էս երեք տարին»,- այսօր Հանրային հեռուստընկերության եթերում բանավեճի ժամանակ դիմելով ՔՊ կուսակցության պատգամավորի թեկնածու Մարիա Կարապետյանին՝ հարցրեց «Պատիվ ունեմ» դաշինքով առաջադրված Թեհմինա Վարդանյանը:

Կարապետյանը միջամտեց Վարդանյանին, այնուհետև ասաց, որ թույլ է տալիս, որ Վարդանյանն ավարտի իր խոսքը, ինչին «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչն արձագանքեց. «Դուք չէ, որ ինձ պետք է թույլ տաք, որ խոսեմ, որովհետև ձեր գերագույն, գլխավոր գելխեղդը, սա ամենևին վիրավորանք չէ, էդ մարդն ինքն է իրեն չոբանի շան տեղ դրել: Ձեր գերագույն, գլխավոր գելխեղդն առիթը բաց չի թողնում թույն և ատելություն սփռելու հասարակության մեջ. այդ թվում՝ քարոզարշավների ժամանակ»,- ասաց Թեհմինա Վարդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: