Միակ թոռս զոհվեց պատերազմում՝ ինչի՞ համար՝ հանուն էս անասունի՞. Քաղաքացին՝ «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուների հետ հանդիպմանը


Միակ թոռս զոհվեց պատերազմում՝ ինչի՞ համար՝ հանուն էս անասունի՞. Քաղաքացին՝ «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուների հետ հանդիպմանը
Հունիս 14 16:22 2021

«Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուները Տարոն Մարգարյանի գլխավորությամբ նախընտրական հանդիպումներ են ունեցել՝ այս անգամ Դավթաշեն վարչական շրջանի համախոհների և բնակիչների հետ:

Թեկնածուները շրջել են բակային տարածքներով, տեղում զրուցել բնակիչների հետ, հետաքրքրվել վարչական շրջանի խնդիրներից, պատասխանել նրանց հուզող հարցերին։

Տարոն Մարգարյանը նշել է, որ հունիսի 20-ը հնարավորություն է կանգնեցնելու ամենը, ինչ կատարվում է երկրում. «Թուրքը վաղը կգա կհասնի մեր թաղամաս, մեր բան, նոր մտածենք ո՞նց եկան հասան էստեղ։ Մեր պապերի երազած Հայաստանը աչքներիս դեմը գնում է, կորցնում ենք։ Այս ամենին պետք է վերջ տանք»։

Քարոզարշավի ընթացքում Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանին բնակիչներն ընդունել են ջերմությամբ, անմիջական և մտերմիկ զրույցի ընթացքում կիսվել իրենց մտահոգություններով։

«Չի կարելի սենց երկիր պահել։ Ոնց կարելի է մասսայական նման արտահայտություններ անել՝ ժողովրդին վիրավորես։ Միակ թոռս զոհվեց պատերազմում՝ ինչի՞ համար՝ հանուն էս անասունի՞»,- ասաց քաղաքացիներից մեկը։