Ադրբեջանի ՊՆ-ն թարմացրել է 44-օրյա պատերազմում զոհերի թիվը


Ադրբեջանի ՊՆ-ն թարմացրել է 44-օրյա պատերազմում զոհերի թիվը
Հունիս 14 15:22 2021

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը թարմացրել է Արցախյան երկրորդ պատերազմում զոհվածների թիվը, հայտնում է minval.az-ը:

Նախարարությունը հրապարակել է զոհված 2904 զինծառայողների լուսանկարները, անուն-ազգանունները, զինվորական կոչումների մասին տեղեկություններ:

Խոսքն այն զոհերի մասին է, որոնք հուղարակավորվել են մինչ հունիսի 14-ը: Հաղորդվել է նաև 10 անհետ կորածի մասին:

Ավելի վաղ երկրի ՊՆ-ն հաղորդել էր 2900 զոհի մասին: