Գարիով դուք երբեք չեք հարստանա. Փաշինյանը՝ գյուղացուն (տեսանյութ)


Գարիով դուք երբեք չեք հարստանա. Փաշինյանը՝ գյուղացուն (տեսանյութ)
Հունիս 8 15:47 2021

ՀՀ վարչապետի պաշտոնակատր, ՔՊ-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզի Եղնիկ համայնքում քարոզարշավի ժամանակ դիմելով գյուղացիներից մեկին՝ խոսեց կաթիլային ոռոգման առավելությունների մասին:

 

Փաշինյանը նկատեց, որ այն տեղերում, որտեղ ջրի խնդիր կա, լուծումը կաթիլային ոռոգումն է:

«Մեկ հեկտար գարուց հաստատ ավելի քիչ եկամուտ է ակնկալվում, քան մեկ հա ծիրանից կամ խնձորից, կամ տանձից: Այսինքն մեր խնդիրն այն է, որ սահմանափակ հողային, սոհմանափակ ջրային ռեսուրսը օգտագործենք այնպես, որ այսօրվա մեր արդյունքից կրկնակի, եռակի շատ եկամուտ ստանանք»,-ասաց նա:

Փաշինյանը հարցրեց գյուղացուն, թե իր գարու դաշտը քանի հեկտար է եւ ստանալով պատասխան, որ 1,5 հա է, արձագանքեց. «Դուք 1,5 հա գարիով երբեք չեք հարստանա»: