ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Ռիա Նովոստի»-ի խնդրանքով մեկնաբանել է հայտնի ռուսաստանաբնակ գործարար, բարեգործ Սամվել Կարապետյանի դեմ Հայաստանի իշխանությունների հրահանգով ընթացող հետապնդումները։
Զախարովան, անդրադառնալով Կարապետյանին առաջադրված մեղադրանքին՝ «իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելը», հիշեցրել է՝ Փաշինյանն ինքն էր 2018-ին «կապիտուլացվելու» կոչեր ուղղում այդ ժամանակ գործող իշխանություններին, պահանջում «իշխանության մնալու ոչ մի նախաձեռնություն չցուցաբերել» և «ճանաչել հեղափոխության հաղթանակը»։
«Իսկ այժմ մենք տեսնում ենք, թե ինչպես են Երևանում ռուսաստանցի գործարարին, ինչպես հայտնել է նրա փաստաբանը, փորձում մեղադրել «իշխանափոխության», «իշխանությունը զավթելու» կոչեր անելու մեջ»,- ասել է Զախարովան։