Ընդդիմությունը պետք է պայքարի, աշխատի հանրության հետ, այն բոլոր մտահոգությունները ներկայացնի հանրությանը և փորձի ինչ-որ մի փուլում ժողովրդի աջակցությամբ ազատվել այս իշխանությունից։ Այսօր տեղի ունեցեծ ճեպազրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Արդյոք դա հնարավոր կլինի իրականացնել մինչեւ ընտրությունները՝ հարցին ի պատասխան Ա. Վանեցյանն ասել է.« Մինչև ընտրություններ եթե կստացվի, անպայման պետք է այդ առիթից օգտվել Բայց մենք պետք է գիտակցենք, որ ժողովրդին հիասթափեցնելու իրավունք մենք այլևս չունենք»։
