«Սիրո լիճ»․Դուբայի անապատում սրտաձև արհեստական լճերը դարձել են զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկը (լուսանկարներ, տեսանյութ)


«Սիրո լիճ»․Դուբայի անապատում սրտաձև արհեստական լճերը դարձել են զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկը (լուսանկարներ, տեսանյութ)
Մայիս 27 02:13 2021

Դուբայի անապատում արհեստական «Սիրո լիճ»-ը Մերձավոր Արևելք այցելող ռոմանտիկ զույգերի համար ամենատպավորիչ տեսարժան վայրերից մեկն է, գրում է Oddity Central-ը։

Երկու միահյուսված սրտաձև լճերը գտնվում են Ալ Կուդրա օազիսի հարևանությամբ։ Զբաղեցնելով հսկայական 550 000 քմ տարածություն՝ դրանք դարձել են զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկը, որն էլ ավելի գեղեցիկ է արբանյակային լուսանկարներում։

Քաղաքային շրջաններից զգալի հեռավորության վրա գտնվող «Սիրո լիճ»-ը շրջապատված է հարյուր հազարավոր թփերով, 16 000 ծառերով և հազարավոր երփներանգ ծաղիկներով։

Նշենք, որ այն բացվել է 2018 թվականի նոյեմբերին։

Places to visit in Dubai | Heart shaped lakes in Dubai | Times of India  TravelLove Lake Dubai | Also know as Al Qudra Lake | Romantic Destination



loading...