Մեծ Բրիտանիայի բնակչուհին իր տան խոհանոցում գտնվող խորդանոցի պահարանում գաղտնի սանդուղք է գտել, որի գոյության մասին ինքը չգիտեր, գրում է In The Know-ն:
Tiktok սոցիալական ցանցի օգտատեր @abi_mia14 տեսանյութ է նկարահանել այս մասին: Նրա խոսքով՝ ինքը սանդուղքի գոյության մասին իմացել է վերանորոգման ընթացքում: Նախկինում սանդուղքը տեսանելի չի եղել, քանի որ այն ծածկված է եղել իրերով: Աղջիկը հավելել է, որ նկուղը տանող սանդուղքը փակ է եղել առնվազն մի քանի տասնամյակ:
Նրա հետևորդները բացատրել են, որ այդպիսի նկուղները սովորական են հին բրիտանական տներում:
«Վիկտորիանական տների մեծ մասը դրանցից ունի»,- գրել է օգտատերերից մեկը:
«Դրանք տարածված են բրիտանական տներում: Ամենայն հավանականությամբ, այն փակել է նախկին տանտերը»,- ասել է մեկ ուրիշը:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:
Բրիտանուհին վերանորոգման ժամանակ տանը գաղտնի սանդուղք է գտել` բացահայտելով նկուղը (տեսանյութ)

