««Պատիվ ունեմ» դաշինքի հուշագրի ստորագրմամբ կմեկնարկի այս փուլի մեր պատվի գործը»․ Սերժ Սարգսյան


««Պատիվ ունեմ» դաշինքի հուշագրի ստորագրմամբ կմեկնարկի այս փուլի մեր պատվի գործը»․ Սերժ Սարգսյան
Մայիս 15 13:34 2021

«Քիչ հետո «Պատիվ ունեմ» դաշինքի հուշագրի ստորագրմամբ կմեկնարկի այս փուլի մեր պատվի գործը»,- այս մասին այսօր՝ հուշագրի ստորագրման արարողության ժամանակ, հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
«Առաջիկա ընտրություններում ընդդիմության հաղթանակի շնորհիվ հեռացնել պետության կառավարումը ձախողած, ժողովրդի ապագան և պետականությունը վտանգի տակ դրած պատվազուրկ և կապիտուլյանտ իշխանություններին, վերականգնել ՀՀ լիարժեք ինքնիշխանությունը, վերադարձնել մեր ժողովրդին իր հայրենիքում խաղաղ ապրելու անվտանգ և արժանապատիվ արարելու իրավունքն ու վաղվա օրվա հանդեպ հավատը»,- դաշինքի նպատակները ներկայացնելով՝ ասաց Սարգսյանը։