Համացանցում արված գրառման համար հերթական քրեական վարույթն է հարուցվել. այս անգամ 55-ամյա մի կին է հայտնվել իրավապահների թիրախում: Փաստաբան Արտակ Մովսիսյանը իր պաշտպանյալի անձնական տվյալները չհրապարակեց, միայն նշեց, որ կինը ախուրյանցի է ու ընդդիմադիր «Մեր ձևով» շարժման համակիր: Կնոջը մեղադրանք է առաջադրվել, դատարանը մեկամսյա կալանք է սահմանել: Այդ մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։
Փաստաբանը լրագրողին հայտնեց, որ հրապարակային բռնության կոչի հիմքով քրեկան վարույթ է հարուցվել, բայց նրա վստահրդի խոսքը մասնավոր հաղորդագրություն, ոչ թե հրապարակային գրառում է եղել։ Ուղղակի ինչ-որ մեկը մասնավոր զրույցը սկրինշոթ է արել և տարածել գրառումը։
Մովսիսյանը նկատեց. Միջին ծանրության հանցանքի համար ընտրել ամենախիսը խափանման միջոցը, կալանքը, իրավական պետությունում արդարացված չէ»։
Փաստավանը նշեց, որ իր Վստահորդը դիմել է ոստիկանությանը, որ իր անունով համացանցում կեղծ հաշիվ է բացվել և այդ ժամանակ էլ նրան ձերբակալել են և 72 ժամ մեղադրանք չեն առաջադրել, բայց երբ ոստիկանության շենքից դուրս է եկել, անմիջապես կալանավորել են՝ արդեն մեղադրանք առաջադրելով։










