Հայտնի է՝ ինչով է պատվաստվել Նիկոլ Փաշինյանը


Հայտնի է՝ ինչով է պատվաստվել Նիկոլ Փաշինյանը
Մայիս 4 13:44 2021

ArmLur.am-ը գրում է.

 
Включить звук
 
 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը երեկ կնոջ` Աննա Հակոբյանի հետ միասին պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, հրաժարվեց պատասխանել հարցին, թե որ պատվաստանյութով է պատվաստվել։ Ազգային ժողովում նրան պատվաստանյութի վերաբերյալ հարցը տվեց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Վարչապետը չհայտնեց տեսակը, սակայն մանրամասնեց` փոխվարչապետներից մեկը պատվաստվել է «AstraZeneca» տեսակի պատվաստանյութով, մյուսը պատվաստվելու է «Sputnik V»-ով: Հիշեցնենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատվաստվել է «AstraZeneca» տեսակի պատվաստանյութով, հետևաբար Մհեր Գրիգորյանը պատվաստվելու է «Sputnik V»-ով:

«Հույս ունեմ` ԱԺ նախագահությունից որևէ մեկը կպատվաստվի չինական պատվաստանյութով, որը մենք ունենք»,- ասաց Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարը վստահեցրեց, որ եթե Առողջապահության նախարարությունը որևէ պատվաստանյութ թույլ է տվել, որ մտնի շրջանառության մեջ, ուրեմն պետք է դուրս գալ այն քննակումից, թե որևէ պատվաստանյութ լավն է, մյուսը` ոչ:

Ավելին, նրա այս  հայտարարությունից հետո խորհրդարանում ուրախ տրամադրություն էր տիրում: Եվ չնայած Նիկոլ Փաշինյանը փորձեց ամբիոնից թաքցնել, թե որ տեսակի պատվաստանյութով է պատվաստվել, սակայն հենց նրա սոցիալական ցանցի իր էջում հրապարակված տեսանյութից էլ պարզ է դառնում, որ պատվաստվել  Sputnik V պատվաստանյութով: Ստացվում է՝ նրա կադրերում ամեն ինչ երեւում է, սակայն  պարզապես ԱԺ ամբիոնից չցանկացավ ասել այդ մասին:



loading...