10 խորհուրդ միլիոնատերերից՝ սթրեսի դեմ պայքարելու համար


10 խորհուրդ միլիոնատերերից՝ սթրեսի դեմ պայքարելու համար
Մայիս 4 00:10 2021

Կյանքի տեմպը ժամանակակից աշխարհում մեզ մշտապես պահում է սթրեսի վիճակում: Ոմանք պրակտիկորեն չեն զգում այդ ճնշումը, իսկ ոմանց այն լրջորեն խանգարում է ապրել: Չնայած հարուստ մարդիկ կարող են իրենց շատ բան թույլ տալ նյութական աշխարհում, այնուամենայնիվ, ենթարկվում են սթրեսի ոչ պակաս, քան մենք: Ինչպե՞ս են նրանք պայքարում այդ բացասական երևույթի դեմ, և օգնո՞ւմ է արդյոք նրանց փողը:

1. Օգնեք ուրիշներին

 
 

Virgin ընկերության հիմնադիր Ռիչարդ Բրենսոնը խորհուրդ է տալիս ճիշտ դնել առաջնայնությունները կյանքում և միշտ օգնել նրանց, ովքեր զգում են դրա կարիքը: Ռիչարդը գտնում է, որ օգնելով ուրիշներին՝ մենք դառնում ենք ավելի երջանիկ և մաքուր:

2. Կարգավորեք աշխատանքային գոծընթացը

Twitter-ի հայրերից մեկը՝ Ջեք Դորսին, գտնում է, որ սթրեսի հիմնական պատճառը տհաճ անակնկալներն են: Դրա համար պետք է պլանավորել աշխատանքը և առաջ շարժվել՝ համաձայն այդ պլանի:

3. Սիրով վերաբերվեք այն բանին, ինչ անում եք

 

Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինին սթրեսի դեմ պայքարում օգնում է աշխատանքի նկատմամբ սերը: Չսիրած գործով զբաղվելը սթրեսի հիմնական աղբյուրներից մեկն է, և դա կախված չէ նրանից, թե Դուք ինչքան գումար եք վաստակում:

4. Չի կարելի արհամարհել պրոբլեմները

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը գտնում է, որ ավելի լավ է կանխարգելել, քան պայքարել:

5. Սովորեք կենտրոնանալ

20141020_TimCook_003_darker.jpg

Apple ընկերության ղեկավար Թիմ Քուքը գտնում է, որ սթրեսի ազդեցության տակ չընկնելու համար պետք է կենտրոնանալ այն աշխատանքի վրա, որը ամենից լավն է ստացվում Ձեզ մոտ:

6. Ավելի շատ ժամանակ հատկացրեք ընտանիքին

YouTube-ի գլխավոր տնօրեն Սյուզեն Վոյժիտցկին, ով 5 երեխաների երջանիկ մայր է, խորհուրդ է տալիս ժամանակ առ ժամանակ մոռանալ աշխատանքի մասին և ժամանակ անցկացնել ընտանիքի հետ:

7. Սովորեք ուրախություն գտնել մանրուքներում

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը հաղթահարում է սթրեսն ընթերցանության օգնությամբ: Միլիարդատերը կարդում է օրական ամենաքիչը մեկ ժամ:

8. Մեդիտացիա արեք

Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսը խորհուրդ էր տալիս խուսափել սթրեսից մեդիտացիայի միջոցով: Հանգստի այս միջոցն օգնում է մաքրել ուղեղը ծանր մտքերից և էֆեկտիվորեն թուլանալ:

9. Հանգստյան մեկ օր շաբաթվա մեջ

Հայտնի հեռուստահաղորդավար և մեդիա աստղ Օփրա Ուինֆրին պնդում է, որ իր համար սթրեսից ազատվելու լավագույն միջոցը մեկօրյա լիարժեք հանգստյան օրն է շաբաթվա վերջում:

10. Գնահատեք լռությունը և խուսափեք անպետք ընտրությունից

Facebook սոցիալական ցանցի ստեղծող Մարկ Ցուկերբերգը մի անգամ պատմել է այն մասին, որ ավելի վաղ հագուստ ընտրելիս օրական կորցրել է բավականին շատ ժամանակ: Չմտածելու համար այդ մասին՝ Մարկը գնել է նույն վերնաշապիկներից: Երիտասարդ միլիոնատերը կարծում է, որ նման զգեստապահարանը գերազանց որոշում է նրանց համար, ում համար թանկ են իր ժամանակը և նյարդերը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը