Բնական միջոց հոդացավերից ազատվելու համար


Բնական միջոց հոդացավերից ազատվելու համար
Ապրիլ 10 21:45 2021

 

Հոդացավերը հաճախակի հայտնվում են ծնկների, ուսերի, արմունկների հատվածում: Շատ հաճախ այս ցավերն ի հայտ են գալիս 40 տարեկանից հետո: Իսկ ի՞նչ անել, երբ այդ ցավերն ի հայտ են գալիս ավելի շուտ՝ 25-30 տարեկան հասակում: Հնարավոր է, որ այն լինի վնասվածքների, գերծանրաբեռնվածության, արթրիտի, ռևմատիզմի նախանշան է, բայց այժմ կխոսենք ոչ թե դրա մասին, այլ՝ ինչպես անցկացնել ցավը:

Ձեզ ենք ներկայացնում ռուսական ժողովրդական բժշկության բաղադրատոմսերից մեկը: Այն ոչ միայն շատ հեշտ է պատրաստվում, այլև շատ արդյունավետ է և օգնում է առաջին իսկ օգտագործումից հետո:

 
 

Բաղադրությունը

  • 1ճ/գ մեղր
  • 1ճ/գ կծու մանանեխ
  • 1ճ/գ աղ
  • 1ճ/գ ջուր

Պատրաստման եղանակը

Բոլոր բաղադրիչները խառնեք՝ մինչև համասեռ զանգված ստանալը: Այն տեղադրեք քսուքի դատարկ տուփի կամ մեկ այլ տարայի մեջ:

Օգտագործման եղանակը

Ստացված զանգվածը տարածեք ցավոտ մասերին, այնուհետև փաթաթեք պոլիէթիլենային փաթեթով և տաք շարֆով, թողեք 1.5-2 ժամ:  Խորհուրդ է տրվում այս գործողությունը կատարել քնելուց առաջ, որպեսզի հոդերը բուժումից հետո կարողանան հանգստանալ: Առավոտյան լվացեք ցավող հատվածները:  Գործողությունը կատարեք 4-5 օր շարունակ: Արդյունքը կզգաք  առաջին իսկ օրը:

 



loading...