Եթե Բաքվի բանտում դեռ գերիներ ունենք, ստացվում է՝ մինչ այս ՀՀ իրականացրած բոլոր ջանքներն անարդյունք են եղել. Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ականին


Եթե Բաքվի բանտում դեռ գերիներ ունենք, ստացվում է՝ մինչ այս ՀՀ իրականացրած բոլոր ջանքներն անարդյունք են եղել. Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ականին
Սեպտեմբեր 9 20:40 2026

«Արդյո՞ք ինչ-որ բան եք արել կամ պատրաստվո՞ւմ եք բարձրաձայնել, քննարկել  Բաքվի բանտում պահվող հայ գերիներ հարցը»,- ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանը այն հարցն ուղղեց ՔՊ խմբակցության պատգամավոր Մարինա Կարապետյանին, ով առաջադրվել է  հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում։ 

Կարապետյանը նշեց  նախորդ փուլում չի եղել որևէ միջազգային հանդիպում, որի ժամանակ չեն խոսել Բաքվում պահով գերիների վերադարձի հրատապության հարցի մասին։ «Մենք համոզված ենք, որ այդ խոսակցությունը որքան հնարավոր է հանդարտ տոներով անցկացնելն է նպաստելու մարդկանց շուտափույթ վերադարձին։  Աղաղակելու, թմբկահարելու մթեդաբանությունց անցում ենք կատրաում մեր խնդիրը հնարավորինս մեծ լրջությամբ, բայց միաժամանակ  այն ոչ թե հակամարտությունը շարունակելու համատեքստում  ևս մեկ փաստարկ օգտագործելու տրաաբանությամբ բարձրացնել, այլ խնդրի լուծմանը հասնել, որ հնարավորինս շուտ մարդիկ վերադառնան Հայաստան»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։ 

Ավետիսյանն արձագանքեց. «Իրականում ամեն ինչ չափվում է արդյունքով, եթե այս մարդիկ գտնվում են Բաքվի բանտում, խոշտանգվում են, ստացվում է՝  մինչ այս Հայաստանի կողմից իրականացված բոլոր ջանքներն անարդյունք են եղել»։