Կա պայմանավորվածություն առաջիկա հանդիպման շուրջ. Անի Բադալյանը՝ Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման մասին


Կա պայմանավորվածություն առաջիկա հանդիպման շուրջ. Անի Բադալյանը՝ Միրզոյան-Բայրամով առաջիկա հանդիպման մասին
Սեպտեմբեր 9 19:58 2026

Աշխատանքները շարունակական են, կա պայմանավորվածություն առաջիկա հանդիպման շուրջ, կտեղեկացնենք: Այս մասին «Լուրերին» հայտնել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ անդրադառնալով Միրզոյան-Բայրամով հնարավոր հանդիպմանը:

 

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը չէր բացառել, որ առաջիկայում կարող է հանդիպել Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանի հետ: