Ինչպե՞ս բուժել ակնեն և ո՞ր միջոցն է առավել արդյունավետ այս հիվանդության դեմ:
Շատերն իրենց փորձից գիտեն, թե որքան բարդ է գտնել ակնեի դեմ արդյունավետ միջոց: Հաճախ կորեակային ցանն ի հայտ է գալիս դեռահասության տարիքում և հիվանդությունն իր մասին կարող է հիշեցնել ամբողջ կյանքի ընթացքում: Սակայն ո՞ր միջամտություններն են առավել արդյունավետ: Հարթ, մաքուր և առողջ մաշկը գեղեցկության չափանիշներից մեկն է: Որոշ մարդկանց լավ մաշկ է տրված բնությունից, սակայն մեզանից շատերը գոնե մեկ անգամ հանդիպել են այն երևույթին, որ գովազդում քաղաքավարի անվանում են «թերություններ»: Բոլորը գիտեն, թե ինչպես կարող է ինքնագնահատականի վրա ազդել մեկ փոքր բշտիկն անգամ: Իսկ եթե այս բորբոքումները տասնյակն են և չեն ցանկանում անհետանա՞լ:
Կորեակային ցանը, կամ ակնեն ճարպագեղձերի բորբոքումն է: Ճարպագեղձերը մեր մաշկին անհրաժեշտ են, դրանց գործունեության շնորհիվ այն մշտապես մնում է խոնավեցված: Սակայն երբեմն այդ համակարգը խաթարվում է: Ճարպագեղձերի ծորանները փակվում են մահացած բջիջներով, գեղձը բորբոքվում է և առաջանում է կոմեդոն կամ ցավոտ բշտիկ: Ակնեն տարածված խնդիր է: Այս կամ այն ձևով կորեակային ցանը հանդիպում է 12-ից 14 տարեկան երիտասարդների 60-80% մոտ: Սակայն կորեակներ կարող են առաջանալ նաև հասուն տարիքում:
Ինչպե՞ս ձերբազատվել ակնեից
Հաճախ ակնեի առաջացման պատճառ է դառնում հորմոնալ ֆոնի փոփոխությունը: Այդ պատճառով բշտիկները սեռահասունացման բնականոն հայտանիշներից են: Սակայն կորեակային ցանի առաջացման համար պատասխանատու են ոչ միայն հորմոնները: Ցանի առաջացման կարող են հանգեցնել սթրեսը, անկայուն սննդակարգը, որոշակի դեղորայքի ընդունումը: Այս գործոններն ինքնին կորեակներ չեն առաջացնում, բայց կարող են դառնալ գլխավոր խթանը, եթե դուք ակնեի հակվածություն ունեք: Ակնե բուժելն այնքան էլ բարդ չէ, չնայած բավականին շատ ժամանակ է պահանջում:
Ակնեի բուժումը
Առավել հաճախ ակնե առաջանում է դեմքի, կրծքավանդակի և մեջքի հատվածներում՝ այնտեղ, որտեղ ճարպագեղձերը շատ են, իսկ ծակոտիները՝ առավել լայն: Կորեակային ցանը հիվանդություն է, որը պետք է բուժի մասնագետը: Ակնեի բուժման մեթոդը կախված է հիվանդության ծանրությունից: Կոսմետոլոգները տարանջատում են ակնեի երեք ձև.
• թեթև՝ ոչ ավելի, քան տասը փակ կամ բաց կորեակներ՝ առանց բորբոքման նշանների;
• միջին՝ 10-ից 40 կորեակային տարր՝ բորբոքման աննշան հայտանիշներով;
• ծանր. 40-ից ավեի կորեակային տարր:
Ակնեյի թեթև ձևը հեշտությամբ ենթարկվում է բուժման արտաքին միջոցների օգնությամբ՝ գելեր, հատուկ քսուքներ: Միջին կամ ծանր ձևի դեպքում տեղային թերապիայի միջոցները զուգակցում են ներքին օգտագործման դեղորայքի հետ:
Այն բանից հետո, երբ կորեակային ցանն անհետանա, կարիք կլինի կոսմետիկ միջոցների կուրսի միջամտության՝ մաշկի առողջ գույնն ու հարթությունը վերականգնելու նպատակով: Ակնեից հետո հաճախ մնում են սպիներ և գերպիգմենտացիայի բծեր: Նանոֆրակցիոն մեթոդները և այլ ժամանակակից կոսմետոլոգիական միջամտությունները կարող են դրանք հաղթահարել։
Առասպել 1: Ակնեի դեմ օգնում են արևային լոգանքները:
Այս տեսությունը ճիշտ է, սակայն միայն մասամբ: Ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ մաշկն իսկապես զգալիորեն ավելի չոր է դառնում: Սակայն արևայրուքը ավելացնում է մաշկի մակերևույթին մահացած բջիջների քանակը, իսկ դրանք փակում են ճարպագեղձերի ծորանները և բշտիկների քանակն արդյունքում ավելանում է: Արևքարուքը գերազանց միջոց է ձերբազատվելու մեկ-երկու մանր բշտիկներից և մեկ շաբաթ անց ստանալու մի քանի տասնյակ ավելի մեծերը: Տհաճ հետևանքներից խուսափելու համար արևային լոգանքներից հետո երկու օրվա ընթացքում կարելի է սկրաբներ կամ թեթև պիլինգ օգտագործել:
Առասպել 2. Ակնեն կարելի է բուժել լվացվելով
Ստիպված ենք հիասթափեցնել բազմաթիվ մաքրասեր և կատարյալը փնտրող մարդկանց. դեմքի բշտիկների դեպքում չափազանց հաճախակի «խոնավ մաքրումը» կարող է վնասակար լինել: Բազմաթիվ պիլիգները և մաքրումը շատ հաճախ վնասում են մաշկը և վերացնում են առողջ միկրոֆլորան: Գերչորացած մաշկի վրա առաջանում են մանր ճաքեր, որոնց մեջ թափանցում են մանրէները: Թուլացած մաշկը չի կարող դիմակայել միկրոօրգանիզմներին, և վիճակը վատթարանում է: Ակնեի դեպքում անհրաժեշտ է լվացվել օրը երկու անգամից ոչ ավելի հաճախ, օգտագործելով նուրբ ազդեցության միջոցներ, որոնք ագրեսիվ ազդեցություն չունեն խնդրահարույց մաշկի համար:
Առասպել 3: Կորեակներն անհրաժեշտ է ձեռքով հեռացնել, քանի դեռ չեն մեծացել:
Հենց այդպես է վարվել դեռահասների և նրանց ծնողների մի քանի սերունդ, ինչի մասին, հավանաբար, հետագայում զղջացել են: Բանն այն է, որ բշտիկը սեղմելիս մակերեսին է դուրս գալիս նրա մի մասը միայն, իսկ մաշկի մեջ մնացած պարունակությունը խթանում է խորը բորբոքման առաջացումը: Բացի այդ, այս մեթոդը տրավմատիզացնում է մաշկը և ճարպագեղձի ծորանը: Սա խանգարում է գեղձի արտադրությանը դուրս գալ, այս պատճառով սեղմած բշտիկի տեղում բորբոքումները նորից ու նորից են ի հայտ գալու: Արդյունքնում կունենաք բշտիկներ և սպիներ: Դեմքի մաշկի մաքրումը (մեխանիկական կամ ապարատային) խորհուրդ է տրվում վստահել մասնագիտացված կոսմետոլոգին կամ մաշկաբանին: Այս միջամտությունը պահանջում է գործիքների (օրինակ, Ունոյի գդալի, օղակի, Վիդալի ասեղի), ծակոտիների մաքրման ուլտրաձայնային և կոնտակտային սարքերի մանրէազերծում:
Ակնեի բուժման ի՞նչ մեթոդներ է առաջարկում CosmoLab-ը։
«Cosmolab» էսթետիկ բժշկության կենտրոնում ակնեի բուժման գործում կիրառվում է 2019թ-ին Գերմանիայում արտադրված Asclepion MeDioStar NeXT PRO դիոդային լազերային մեթոդով աշխատող սարքավորումը (ապացուցված է կլինիկական հետազոտություններով): Լազերի ինֆրակարմիր ճառագայթները բավականին խորն են թափանցում մաշկ, որպեսզի հասնեն մազի ֆոլեկուլներին և ճարպագեղձերին. լազերի ճառագայթած ջերմությունը ոչնչացնում է propionbacterium acne առաջացնող մանրէները: Բորբոքային ցանի ազդեցության դեպքում լազերային ճառագայթման առաջացրած ջերմությունը թարախային բշտիկներում խախտում է արյան շրջանառությունը՝ նվազեցնելով կարմրությունը: Ջերմությունը ոչնչացնում է նաև ճարպագեղձերում կուտակված մանրէների բջջապատի սպիտակուցները, ինչի շնորհիվ լազերը նաև մանրէասպան ազդեցություն ունի: Այսպիսով՝ երկակի ճառագայթման լազերն արագացնում է վերականգնումը և նվազեցնում նոր բորբոքային ցանի առաջացման հավանականությունը:
Ակնեի բուժման մեկ այլ մեթոդ է կրիոթերապիան․ ի՞նչ է այն իրենից ներկայացնում։
2․ Հարավկորեական BM Tech ընկերության արտադրության Frozen C-ն նորագույն սարքավորում է, որը մշակված է հատուկ դեմքի մաշկի համար։ Տեխնոլոգիայի հիմքում ընկած է ածխաթթու գազը, որը ճնշման տակ դառնում է հեղուկ` -78 աստիճան ջերմաստիճանով։ Սարքավորումը հեղուկ CO2-ը ցողում է դեմքի վրա՝ ամբողջ միջամտության ընթացքում վերահսկելով դեմքի մաշկի ջերմաստիճանը, որպեսզի այն լինի 0-ից +10 տիրույթում։ Դեմքի մաշկի ջերմաստիճանի կտրուկ իջեցումը բերում է ճարպագեղձերի ֆունկցիայի կրճատման, կարգավորվում է ճարպագեղձերի աշխատանքը՝ մանրէազերծելով դեմքի մաշկը, միաժամանակ ապահովելով բարենպաստ պայմաններ ակնեի բուժման համար։ Կրիոթերապիան նպաստում է նաև ծակոտիների նեղացմանը, կարգավորում է արյան շրջանառությունը, ձգում ու վերականգնում է մաշկի կորցրած տոնուսը։ Frozen C կրիոթերապիան որպես համալիր բուժման փաթեթ կիրառվում է ակնեի և ռոզացեայի բուժման գործում։
Համակցված բուժումը՝ որպես խնդրի համակարգային լուծում։
Կենտրոնի բժիշկների կողմից մշակվել է համապատասխան բուժման պլան-փաթեթ՝ 2 մեթոդներով առանձին-առանձին և երկու մեթոդներով համակցված, ինչը թույլ է տալիս՝ կախված խնդրի բարդությունից և առանձնահատկություններից հիանալի արդյունք գրանցել մաքսիմալ կարճ ժամանակահատվածում։ Իհարկե, անկախ մեթոդի ընտրությունից իրականացվում է նաև դեղորայքային բուժում։ Asclepion MeDioStar NeXT PRO և Frozen C կրիոթերապիայի համակցված միջամտություններով փաթեթի շրջանակներում՝ բուժման 1 միջամտությունը 10․000 դրամ արժե, սակայն կախված պացիենտի խնդրից՝ անհրաժեշտ միջամտությունների քանակը որոշում է բժիշկը։
Ակնեն բուժվում է, իսկ հետքերը՞։
Մեկ այլ խնդիր է պոստակնեն՝ ակնեից հետո մնացած փոսիկները, պիգմենտացիոն հետքերն ու մաշկի տարատեսակ անհարթությունները, որոնք երկրորդ հոգեբանական խնդրի պատճառն են դառնում ակնեի բուժումից հետո։ Ուրախ ենք տեղեկացնել, որ այսօր այդ խնդիրը նույնպես լուծելի է։
CosmoLab էսթետիկ բժշկության կենտրոնը պոստակնեի՝ ակնեից հետո մնացած հետքերի ամբողջ փաթեթի, սպիների, փոսիկների, էպիդերմալ և դերմալ պիգմենտացիաների, համար կիրառում է իսրայելական արտադրության Venus Viva նանոֆրակցիոն ռադիոալիքային մեթոդը, որն ի տարբերություն ֆրակցիոն այլ տեխնոլոգիաների անցավ է, կարճ վերականգնողական շրջանով և բացառիկ արդյունքով։
Նանոֆրակցիոն ռադիոալիքային մեթոդով մաշկի հղկման միջամտությունը նույնպես իրականացվում է համալիր սկզբունքով՝ 2-4 այցելության
Հաճախ հնչող հարց, արդյո՞ք ակնեն բուժվում է 1 այցելությամբ, և կարելի է 100%-անոց արդյունավետություն երաշխավորել։
Ոչ, ակնեն 1 այցելությամբ չի կարող բուժվել, քանի որ իրենից ներկայացնում է բազմագործոնային քրոնիկ խնդիր։ Ուստի ակնեի բուժումը պետք է կատարել համալիր կերպով, ոչ միայն կենտրոն հաճախել՝ ստանալ դեղորայքային և սարքավորումային բուժում՝ այլև լինել հետևողական, մշտապես հետևել բժշկի խորհուրդներին, մաշկը խնամել հատուկ՝ մաշկի տիպին համապատասխան խնամքի միջոցներով, խուսափել ինքնավնասումներից։ Հատկապես կանանց և աղջիկների դեպքում, հաճախ սխալ ընտրված այս կամ այն խոնավեցնող քսուքը, ծակոտիները խցանող տոնային քսուքներն ու այլ կոսմետիկ բաղադրիչները կարող են ոչ միայն ջուր լցնել իրականացրած երկարատև բուժման վրա՝ այլև խնդրի բարդացման առիթ կարող են հանդիսանալ։ Հենց այս պատճառով CosmoLab էսթետիկ բժշկության կենտրոնի թիմը՝ վերցնելով ամերիկյան բազմամյա փորձը՝ վերամշակել և հայաֆիկացրել է ամերիկացի հայտնի մաշկաբան Լեսլի Բոումենի թեստը, որը լրացնելով կարող եք պարզել բացի ամենատարածված հարցից՝ արդյո՞ք յուղոտ կամ չոր է իմ մաշկը, նաև միգուցե այն հակված է պիգմենտավորման և կնճիռների։ Մաշկի տիպը պարզելուց հետո կստանաք Ձեր մաշկի տիպին բնորոշ խնամքի ուղեցույց՝ հագեցած առավոտյան խնամքից մինչ երեկոյան շպարի ցուցումներ, ինչպես նաև Ձեր մաշկին բնորոշ օգտակար կոսմետոլոգիական բաղադրիչների ցանկ։