Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր քաղաքապետարանում անդրադարձել է Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուքին։ Նա ընդգծել է բռնության անթույլատրելիությունը, մասնավորապես, վարչական շրջանների ղեկավարներին հորդորել է ցուցաբերել զսպվածություն։
«Բռնության որևէ ձև՝ լինի ֆիզիկական, խոսքով, վիրավորանքով, սադրանքով՝ մեզ համար անընդունելի է:
Երևանի քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատակից և, մասնավորապես, վարչական շրջանների ղեկավարները, ովքեր Երևանի քաղաքապետի ներկայացուցիչներն են տվյալ վարչական շրջանում, պարտավոր են ցուցաբերել զսպվածություն՝ կյանքի բոլոր պարագաներում:
Ես դատավորի դեր չեմ ստանձնելու, կա քրեական գործ և դա ցույց է տալիս, որ կա նաև երկրորդ կողմ, այսինքն՝ խուլիգանության հոդվածով անձինք կան»։