«Մայրաքաղա՞ք, թե ղումարբազանոց»․ Հայկ Դեմոյան


«Մայրաքաղա՞ք, թե ղումարբազանոց»․ Հայկ Դեմոյան
Մարտ 2 23:43 2021

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մայրաքաղա՞ք, թե ղումարբազանոց
Այսօր Մաշտոցի պողոտայի սկզբնամասն ու Ֆրանսիայի հրապարակը հանդիսավորությամբ զարդարվեցին Vivaro-յի արնախում գույներով հագեցած գովազդային պաստառներով։ Մայրաքաղաքը համարյա ամբողջությամբ վերածվել է Vivaro-ներ, Toto gaming-ներ ու Ajarabet-ներ գովազդող մի դժգույն տարածքի։ Քաղաքապետն էլ ոնց որ էլի արձակուրդում է․․
Դեգրադացիային էլ չափ ու սահման կա․․․
Ղումարբազների ու բախտախնդիրների սերո՞ւնդ ենք դաստիարակում, ուշքի եկեք․․․»։