Արփինե Դավոյանն արդեն տուն ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ականը


Արփինե Դավոյանն արդեն տուն ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ականը
Հունիս 20 20:47 2026

ՔՊ-ական Արփինե Դավոյանի համար 2025 թվականը բարեբեր է եղել․ նա իր հայտարարագրում արդեն նշել է անշարժ գույքի ձեռքբերման մասին։Թեև, ընդհանուր առմամբ, եթե Դավոյանի մասին ենք գրում, պետք է նշենք, որ 2018 թվականն է բեկումնային եղել ՔՊ-ականի համար․ եթե մինչև հայտնի թավշյա իրողությունները՝ մանկավարժ-հոգեբանի կրթություն ստացած Արփինե Դավոյանը մի քանի տարի աշխատել է՝ որպես ավագ դպրոցի հոգեբան, ապա՝ հաշվապահի օգնական և հաշվապահ, իսկ 2017-2018թթ.՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության գործավար, ապա 2018 թվականից արդեն՝ նա թավշյա իշխանության առաջնորդի՝ Նիկոլ Փաշինյանի օգնականի դերն էր ստանձնել, ապա համալրել պատգամավորների շարքը։

Իսկ հիմա 2025 թվականի նրա ձեռքբերումների մասին առավել մանրամասն, 2026 թվականի հունիսի 2-ին կուսակցական Դավոյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2025 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը, որում մասնավորապես նշել է՝ 2025 թվականի օգոստոսին մայրաքաղաքում գնած և միանձնյա տնօրինվող անհատական բնակելի տան, 2021 թվականին ձեռք բերած 2011 թվականի արտադրության Հյունդայի մակնիշի մեքենայի մասին։