Մեր սուր ելույթին պիտի սուր ելույթով պատասխանեն. փոխքաղաքապետը՝ քաղաքապետարանի ծեծկռտուքի մասին


Մեր սուր ելույթին պիտի սուր ելույթով պատասխանեն. փոխքաղաքապետը՝ քաղաքապետարանի ծեծկռտուքի մասին
Հունիս 23 13:55 2026

«Մեր սուր ելույթին պիտի սուր ելույթով պատասխանեն»,-փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն այսպես բնութագրեց քաղաքապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքը։

 

«Երբ քննադատում են իշխանությանը, այդտեղ անմեղության կանխավարկած չկա, հենց ընդդիմության մասին են խոսում, արդեն՝ անմեղության կանխավարկա՞ծ, երկակի ստանդարտներ են»,-ասաց փոխքաղաքապետը։

 

Հիշեցրեց՝ թե ինչ է իրենից ներկայացնում անմեղության կանխավարկած ասվածը։ Վստահեցրեց, որ եղել են մասսայական ընտրակաշառքի դեպքեր. «Մի բանը, որ բոլորս տեսել ենք, եկեք մենք մեզ չխաբենք։ Ժողովուրդը իր կամքը արտահայտել է, ի հեճուկս այդ բոլոր խոչընդոտների»։

 

Այսօր, հիշեցնենք, Երևանի ավագանու հերթական նիստի ընթացքում իրավիճակը լարվեց, ծեծկռտուք սկսվեց «Մայր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների միջև։