Եթե Օնիկ Գասպարյանը հանկած սխալվեց ու կոտրվեց, մնացած գեներալները ևս գնալու են և հայտնվելու են ծանր վիճակում. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ)


Եթե Օնիկ Գասպարյանը հանկած սխալվեց ու կոտրվեց, մնացած գեներալները ևս գնալու են և հայտնվելու են ծանր վիճակում. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ)
Փետրվար 26 00:50 2021

Հուսով եմ ԳՇ-ի հայտարարություններին կհաջորդեն գործողություններ, որովհետև այդ գործողությունները խիստ կարևոր են լինելու, որովհետև մենք տեսանք, որ խելագարը պատրաստ է ցանկացած գնով մարդկանց հանել իրար դեմ և արյունահեղության դրդել: Այս մասին այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և բանակին աջակցելու ակցիայի ժամանակ Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի ղեկավար Նարեկ Սամսոնյանը:

Նա վստահություն հայտնեց, որ քաղաքացիական պատերազմ չի լինելու, կլինեն բախումներ, քանի որ Փաշինյանը դրան է տանում: «Նա ամեն ինչ բարդելու է զինվորականության վրա, ասել է՝ սա է եղել մեր հրամանատարությունը: Այսինքն, եթե Օնիկ Գասպարյանը հանկած սխալվեց ու կոտրվեց, մնացած գեներալները ևս գնալու են և հայտնվելու են ծանր վիճակում»:

Նա նշեց, որ նրանք քաղաքական մասով իրենց գործողություններն անելու են մինչև վերջ:

Հիշեցմանը՝  Անդրանիկ Քոչարյանն ասել էր, թե կկրակեն՝ վերջինս պատասխանեց, որ չի վախենում, որովհետև ավելի լավ է  չապրել, քան ապրել այս բարոյազրկված և ճգնաժամային երկրում: «Ինձ համար ավելի նախընտրելի է կրակվելը, քան մնալ և ապրել այն պայմաններում, որով մենք ապրում ենք հիմա»:

Ըստ նրա՝ իրավապահ համակարգից ԱԱԾ-ից պետք է բարոյական քայլերի սպասել, իսկ ոստիկանությունից պետք է սպասել, որ կամ ամենավերջին պահին կմիանան կամ ընթացքում կքանդվի ոստիկանական համակարգը և ոստիկանապետը միայնակ կմնա, քանի որ նա կաշկանդված է՝ Նիկոլ Փաշինյանի դասընկերը լինելու պատճառով:

Մանրամասները՝ տեսանյութում։