ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայոց բանակը վերաձևավորվում է. ովքեր են Ռուսաստանից եկել օգնության. «Ժողովուրդ»


ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայոց բանակը վերաձևավորվում է. ովքեր են Ռուսաստանից եկել օգնության. «Ժողովուրդ»
Փետրվար 23 09:43 2021

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի Հանրապետության զինված ուժերում որոշել են վերաձեւավորման աշխատանքներ իրականացնել, սակայն դրանք սկսել են միայն վերջերս:

 

Մեր տեղեկություններով՝ նպատակ է առկա հիմքից փոխել բանակը, կազմավորել բոլորովին այլ զինված ուժեր, եւ, մեր տեղեկություններով, այդ աշխատանքներում մեծ դերակատարում է ունենալու ռուսական կողմը: Բանն այն է, որ, «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ռուսական կողմից մասնագետներ են եկել, որոնք այժմ հայկական կողմի հետ իրականացնում են այդ աշխատանքները, եւ առաջիկայում փոփոխությունների ենք ականատես լինելու: Սակայն Պաշտպանության նախարարությունը խուսափում է պատասխանել հարցերի, եւ՝ ոչ միայն այս առնչությամբ:

Օրինակ՝ «Ժողովուրդ» օրաթերթն արդեն հինգ տարբեր հարցումներ է ուղարկել Պաշտպանության նախարարությանը, սակայն օրենքի ժամկետի ավարտից հետո պատասխան ենք ստանում, թե իրենց լրացուցիչ ժամանակ է անհրաժեշտ (30 օր) հարցերին պատասխանելու համար:

Այս հարցումը եւս արժանացել է այդ ճակատագրին: Սակայն, չնայած դրան, ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը երեկ ծավալուն հարցազրույց էր տվել «ՌԻԱ»-ին եւ խոսել նաեւ հայկական բանակում կատարվելիք փոփոխությունների, ռուսական ռազմաբազայի ընդլայնման եւ այլ հարցերի մասին:

Ավելի մանրամասն՝ այսօրվա համարում։



loading...