Ինչպե՞ս եք գնահատում ձեր պաշտելի «ժողովրդի վարչապետ» կոչեցյալի գործարքը. Ավետիք Իշխանյան


Ինչպե՞ս եք գնահատում ձեր պաշտելի «ժողովրդի վարչապետ» կոչեցյալի գործարքը. Ավետիք Իշխանյան
Հունվար 24 19:20 2021

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան ի էջում գրում է.

«2002թ․ Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրվեց հայտնի «Գույք պարտքի դիմաց» համաձայնագիրը։ Ըստ պայմանագրի 98մլն․ ՌԴ-ին ունեցած պարտքի դիմաց, որպես սեփականություն ռուսական կողմին էին անցնում Հրազդանի ջերմաէլեկտրակայանը եւ էլեկտրոնային արդյունաբերության երեք ձեռնարկություններ։

Սույն գործարքը ընդդիմության ձեռքին դարձավ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ օգտագործվող հիմնական «հաղթաթղթերից»։ Եվ մինչ այժմ, «նախկիններին» ատող այսօրվա «առաջադեմները», ամեն առիթով հիշեցնում են այն։

Հարց այդ նույն «առաջադեմներին»․

-Ինչպե՞ս եք գնահատում ձեր պաշտելի «ժողովրդի վարչապետ» կոչեցյալի «Պատերազմ, կապիտուլյացիա, հազարավոր զոհեր, հայրենիք՝ իշխանության և ՞՞՞ դիմաց» գործարքը»։