Թուրքիան վերջին 5 տարում 11 անգամ մեծացրել է պաշտպանական ծրագրերի ֆինանսավորումը. Էրդողան


Թուրքիան վերջին 5 տարում 11 անգամ մեծացրել է պաշտպանական ծրագրերի ֆինանսավորումը. Էրդողան
Հունվար 24 19:16 2021

Թուրքիան վերջին հինգ տարիներին 11 անգամ ավելացրել է պաշտպանական նախագծերի ֆինանսավորումը: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Միայն վերջին հինգ տարում մենք մոտ 350 նոր ծրագրեր ենք նախաձեռնել: Բյուջեն կազմել է 5,5 մլրդ դոլար, սակայն մենք պաշտպանական ծրագրերի ֆինանսավորումը մեծացրել ենք 11 անգա՝ հասցնելով 60 մլրդ դոլարի»,- ասել է Էրդողանը:

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայում ջուրն են իջեցրել տեղական արտադրության առաջին ռազմանավը, որն ստացել է «Ստամբուլ» (F-515) անվանումը:



loading...