Փաշինյանը չի կարողանում բանակցել, նա միշտ շանտաժով է աշխատել, շանտաժ է արել իր թիմակիցներին, օլիգարխներին և իրեն թվում է՝ դա բանակցություն է. Աղասի Ենոքյան


Փաշինյանը չի կարողանում բանակցել, նա միշտ շանտաժով է աշխատել, շանտաժ է արել իր թիմակիցներին, օլիգարխներին և իրեն թվում է՝ դա բանակցություն է. Աղասի Ենոքյան
Հունվար 20 00:42 2021

Ակնհայտ է, որ պետությունը վերացել է, կոպիտ ասած՝ անտերություն է, պետական ամենակարևոր գործառույթները պետությունը չի կատարում՝ դա գերիների փոխանակման, սահմանազատման հարցն է, որը գյուղապետերն ու ադրբեջանցի զինվորականներն են լուծում: GPS-ով սահման են որոշում, որը Google մասնավոր ընկերության գործիք է, անհասկանալի է, GPS -ով ո՞նց են որոշում կամ ո՞ր GPS- ով են որոշում սահամանները, 168.am-կայքի «Պրեսսիինգ» հաղորդման ժամանակ ասել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

«Մենք տեսնում ենք, որ ունենք մի իշխանություն, որը չի կարողանում իշխել և տեսնում ենք, որ ունենք մի ընդդիմություն, որ այս իշխանությանը չի կարողանում հեռացնել: Իշխանությունը որևէ բարոյական, քաղաքական իրավունք այլևս չունի, և ընդդիմությունը փորձում է անել բարոյական ճնշումներ, հանրահավաքներ և այլն, եկեք հասկանանք, որ այս իշխանությունը չունի բարոյական արժեքներ, որ բարոյական ճնշումների ենթարկվի, նա չունի պատիվ, խիղճ, նամուս և բարոյական ճնշումներ նրա վրա գործադրելը ժամանակի անիմաստ կորուստ է, պետք է գտնել սահմանադրական այլ ձևեր»,- նշեց նա:

Անդրադառնալով պատերազմում պարտություն կրելու պատճառներին՝ քաղաքագետը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ իր կետից է սկսելու բանակցությունները, ասում էր, որ պետք է լինի այնպիսի լուծում, որ բավարարի Հայաստանին, Ադրբեջանին և Արցախին, բայց չէր նշում, թե ո՞րն էր այդ լուծումը և չկար փաստաթուղթ, ըստ էության, նրա մոտեցումը բանակցային գործընթացը տապալելն էր:

Նրա խոսքով՝ մյուս  պատճառն այն է, որ զինվորական ղեկավարությունը հաճախ էր փոխվում և չէին հասցնում ադապտացվել, ինչպես նաև պատերազմի ընթացքին միջամտում էին մարդիկ, որոնք չունեին ինտելեկտ, ունեին, հմտություն և իրավունք, բայց նրանք միջամտում էին և ընդունել էին տալիս այնպիսի որոշումներ, որոնք ակնհայտ պարտվողական էին:

Հարցին, թե արդյո՞ք սփյուռքահայերի կարծիքը փոխվել է իշխանության հանդեպ, Ենոքյանը նշեց, որ սփյուռքում հիասթափությունը մեծ է, մեծ շոկ է եղել «Հայաստան հիմնադրամի» շուրջ առաջացած խոսակցությունների պատճառով։

«Մարդիկ կային, որոնք իրենց ավտոմեքենան էին վաճառել և գումարը փոխանցել, ամեն մեկն ուզում էր իր օգուտը բերել և այս ամենից հետո պարզվում է, որ այդ գումարը հավաքվել են, որ տանեն այս իշխանություններին պարգևավճարներ բաժանեն կամ Պաշտպանության նախարարության շենքը վերանորոգեն։ Դա վատ բան է, և կան օրենքի խախտումներ, ընդորում՝ կան օրենքի խախտումներ նաև ամերիկյան տեսանկյունից, քանի որ նրանք այդ գումարները, երբ խոխանցել են, ազատվել են հարկերից, քանի որ բարեգործությունն էր, իսկ երբ դա փոխանցում ես բյուջե, դա բարեգործություն չէ, Ամերիկան ասելու է՝ ես ձեզ հարկերից ազատել եմ, որ դուք տանեք պարգևավճարներ տա՞ք»,- ասաց նա:

Հարցին թե Ինչո՞ւ հայկական կողմը գերիների հարցում պահանջատեր չեղավ, Ենոքյանը պատասխանել է, որ հայկական կողմը չի ցանկանում հստակ տվյալներ տալ, քանի որ վախենում  է հասարակության հուզումներից, երբ իմանան, որ 5000-ից ավել զոհ են տվել, իսկ թե ինչու գերիների հարցը չի լուծվում, դա վատ կառավարման արդյունք է։

«Մյուս կարևոր գործոնն այն է, որ գերիների հարցը փորձում են սարքել ներքաղաքական խնդիր, մի քանի անգամ Փաշինյանն ասել, որ եթե ընդդիմությունը շարունակի այդ ակցիաները, գերիների հարցը չի լուծվի, ինչը անտրամաբանական է, բայց մենք տեսնում ենք, որ վերջին տարիների տրամաբանությունը քիչ է աշխատում Հայաստանում»,– ասել է նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցին՝ քաղաքագետը նշել է, որ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ ճիշտ բանակցել, դրա համար գերիների հարցը չլուծվեց։

«Նիկոլ Փաշինյանը չի կարողանում բանակցել և հարցեր լուծել, ի՞նչ եղավ գերիների հարցը, չլուծվեց, լուծվեց Մեղրիի միջանցքի հարցը, ինչի՞ հետ գնաց համաձայնության, եթե ուզում էր, որ գերիների հարցը լուծեր, թող ասեր՝ մինչև այս հարցը չլուծվի, այս մյուս հարցը չեմ լուծի, դա բանակցային էլեմենտար տեխնիկա է: Նա միշտ շանտաժով է աշխատել, շանտաժ է արել Սերժ Սարգսյանի իշխանությանը, իր թիմի անդամներին, օլիգարխներին և իրեն թվում է, թե դա է կոչվում բանակցություն, ոչ, դա կոչվում է շանտաժ, և երբ գնում ես Ալիևի հետ խոսելու, դու պետք է ունենաս պլան A, պլան B, պլան C, ասում ես` այս բանը այսպես է լինելու, քեզ էլ ասում են՝ չէ չի լինելու, նա պարզապես բանակցող չէ, և իր դրած խնդիրը չլուծվեց, նրանց խնդիրը լուծվեց»: