Սարդարապատի հուշահամալիրի Հայոց ազգագրության թանգարանից գողություն են կատարել


Սարդարապատի հուշահամալիրի Հայոց ազգագրության թանգարանից գողություն են կատարել
Հունվար 19 00:52 2021

Ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր,Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունից կատարած գողության փաստով:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օրեր առաջ թանգարանի աշխատակիցները նկատել են, որ հուշահամալիրի գլխավոր մուտքի աստիճանների կենտրոնական հատվածից հատման եղանակով գողացել են արծաթափայլ եղևնիներ:

Կայքի տեղեկություններով՝ կատարվածի մասին ոստիկանությունում արդեն թանգարանի տնօրեն Կարեն Փահլևանյանի կողմից գրություն է ուղարկվել: