Լֆիկ Սամոյի կինը «աբիժնիկ» է անվանում քաղաքացիներին (լուսանկար)


Լֆիկ Սամոյի կինը «աբիժնիկ» է անվանում քաղաքացիներին (լուսանկար)
Հունվար 15 14:11 2021

Գործարար Սամվել Ալեքսանյանի, (հանրությանն առավել հայտնի Լֆիկ Սամո) կինը՝ Շողերինա  Ալեքսանյանը ինստագրամի իր էջում կիսվել է «Երեւան Սիթի» հայտարարությամբ եւ «աբիժնիկներ» է անվանել նրանց, ովքեր տարածել էին տեղեկություններ այն մասին, որ երեկ 4 ադրբեջանցի գնումներ են կատարել սուպերմարկետի Կոմիտասի մասնաճյուղից։ «Հատուկ աբիժնիկների համար», - հայտարարությունը կիսվելով լատինատառ գրել է օլիգարխի տիկինը։ 

Հիշեցնենք, որ երեկ ֆեյսբուք սոցիալական ցանցում լուսանկար տարածվեց, որին կից օգտատերերը գրել էին, որ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ են, որոնք գնումներ են կատարում «Երեւան Սիթի» սուպերմարկետից։ Ավելի ուշ տեղեկությունը հերքվեց, հայտարարվեց, որ հիշյալ քաղաքացիները Պարսկաստանի դեսպանատան աշխատակիցներ են եղել։

Տեղեկությունն էլ ըստ էության յուրովի է հերքել տիկին Շողերինան։