Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին


Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Հունիս 8 22:52 2026

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով։

«Շնորհավորում եմ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Ուրախ ենք, որ ստեղծվել են լավ հնարավորություններ՝ շարունակելու Իրան-Հայաստան հարաբերություններում ձևավորված դրական ու դինամիկ ընթացքի ամրապնդմանը միտված կառուցողական համագործակցությունը»,-ասված է շնորհավորական ուղերձում։