«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության հիմննադիր-անդամ Դավիթ Անանյանը գրում է. «Շնորհակալություն մեր ժողովրդին։Դուք ապացուցեցիք, որ Հայաստանում դեռ կա արժանապատիվ, չհանձնվող և պետության համար պայքարող քաղաքացի։
Մեզանից գողացան ոչ միայն մանդատներ, այլ հազարավոր մարդկանց ձայնն ու իրական կամարտահայտությունը։ Բայց մեզ չեն կարող զրկել պայքարելու կամքից։Մենք չենք լռելու։ Չենք համակերպվելու։Սկսում ենք հետևողական և անզիջում պայքար՝ ընտրական գործընթացի բոլոր խախտումների բացահայտման, պատասխանատվության և արդարության վերականգնման համար։
Շնորհակալություն մինչև վերջ կանգնած մնալու համար։
Պայքարը շարունակվում է։ Մինչև վերջ»։










