Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ՀՀ ԱԺ ընտրություններում չստանալով սահմանադրական մեծամասնություն, փաստացի կորցրեց իր կարևորությունը աշխարհաքաղաքական կենտրոնների համար:
Փաշինյանը կարևոր էր նրանց համար, քանի որ պետք է ավարտին հասցներ, այսպես կոչված, խաղաղության գործընթացը, այն է` Ադրբեջանի պահանջով ընդուներ նոր սահմանադրություն:
Սահմանադրական մեծամասնություն չունենալը ՔՊ համար հավասարազոր է պարտության և միջազգային օրակարգում Նիկոլ Փաշինյանին դարձնում է կաղ բադ (хромая утка):
Իսկ թե մեծ քաղաքականության մեջ ինչ է նշանակում «կաղ բադ», կարող եք իմանալ ուսումնասիրելով ամերիկյան քաղաքական մշակույթը:
Հ.Գ. Ամերիկա ասեցի, հիշեցի, Թրամփը շնորհավորե՞ց ՔՊ «փառապանծ» հաղթանակը . . .»










