Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին հայտարարել է Ռուսաստան վերադառնալու մասին: Նրա խոսքով՝ ինքն ավարտել է վերականգնողական կուրսը և հունվարի 17-ին արդեն Մոսկվայում կլինի։
«Վերադառնալու կամ չվերադանալու խնդիր երբեք չի եղել։ Միանգամայն պարզ պատճառով՝ ես ինքս չեմ լքել Ռուսաստանը։ Ես Գերմանիայում վերակենդանացման բաժանմունքում եմ հայտնվել միայն այն պատճառով, որ ինձ փորձում էին սպանել»,- Instagram-ում հրապարակած տեսաուղերձում ասել է Նավալնին։
Նրա խոսքով՝ գրեթե ամբողջությամբ վերակագնել է առողջությունը և բուժումը կարող է շարունակել նաև Ռուսաստանում։
«Նախագահ Վլադիմիր Պուտինի ծառաները գործում են սովորականի պես՝ իմ դեմ նոր քրեական գործեր բացելով։ Բայց ինձ չի հետաքրքրում՝ ինչ են պատրաստվում անել ինձ հետ։ Ռուսաստանն իմ երկիրն է, Մոսկվան իմ քաղաքն է, և ես կարոտում եմ այն»,-տեսանյութին կից գրել է նա:
Հիշեցնենք, որ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր 2020-ի օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռչելիս: Նրան տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկ քաղաքում, ուր նրան հոսպիտալացրել են շտապ օգնության թիվ մեկ հիվանդանոց:
Հայտնի է, որ չվերթից առաջ Նավալնին թեյ է ըմպել օդանավակայանի սրճարանում: Օգոստոսի 22-ին Նավալնիին ինքնաթիռով տեղափոխել են Բեռլինի Charite հիվանդանոց, որի մասնագետներն ավելի ուշ հայտարարել էին վերջինիս թունավորման մասին, իսկ Գերմանիայի զինված ուժերի մասնագետները մաշկի, արյան և մեզի նմուշների մեջ «Նովիչոկ» խմբին պատկանող թունավոր նյութի հետքեր էին հայտնաբերել:

Լրահոս
«Չզարմանանք, որ հողատուն սրան նորից պաշտոն տա». Վահան Բաբայան
25
Հունվար,
2021 13:40
Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցույց տվեք մի երկիր ...
Թուրքական նավի վրա հարձակման հետևանքով սպանվել է անձնակազմի ադրբեջանցի անդամը
25
Հունվար,
2021 13:33
Նիգերիայի Լագոս քաղաքից Հարավաֆրիկյան Հանրապետության Ջեփե Թաուն քաղաք ուղևորվող MOZART նավը ծովահենն ...
9 մարզի 101 դպրոցում չի դասավանդվում 18 առարկա. ինչպես է նախարարությունը լուծելու խնդիրը
25
Հունվար,
2021 13:25
9 մարզի 101 դպրոցներում չի դասավանդվում 18 առարկա ուսուցիչների բացակայության պատճառով: Ըստ ԿԳՄՍՆ փոխ ...
Թուրքիայում հայ համայնքի երիտասարդները հանդիպել են Էրդողանի գրասենյակի ղեկավարի հետ
25
Հունվար,
2021 13:22
Հունվարի 22-ին Թուրքիայի հայ, հույն, ասորի և հրեա համայնքների երիտասարդները Անկարայում հանդիպել են Թ ...
Վոգի «քաղաքական» խաղերը
25
Հունվար,
2021 13:16
Նոր քաղաքական ուժ ձեւավորելու գործին լծված Սյունիքի նախկին մարզպետ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կո ...
«Դավիթը երկու բան ունի ասելու հանրությանը՝ ծնկաչոք ներողություն ու բացահայտումներ Նիկոլի մասին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
25
Հունվար,
2021 13:04
«Տոնոյան Դավիթը կարող էր հանրային խոսք ասել միայն երկու դեպքում. եթե ուղիղ եթերում ծնկաչոք ներողությ ...
Դավիթ Տոնոյանն ասել է` որքանով է Ռուսաստանն աջակցել իր դաշնակից Հայաստանին
25
Հունվար,
2021 12:53
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը «Մեդիամաքսին» տված հարցազրույցում մեկնաբանել է հանրայ ...
15 տարի շարունակ իրար վրա են գցում օդաչուների վնասի հատուցման հարցը. ՄԻՊ-ը ներկայացրել է բյուրոկրատիայի դասական օրինակ
25
Հունվար,
2021 12:47
Հաշմանդամություն ունեցող օդաչուների իրավունքները Կառավարության ու դատական շուրջ 15 տարիների քաշքշուկ ...