Ազգային ժողովի դահլիճում պրոցեսներ են տեղի ունենում, որոնք միկրոֆոններով չեն լսվում, բայց պարզաբանման կարիք ունեն, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով լուսանկարին, որտեղ նա ՔՊ-ական Սասուն Միքայելյանի հետ ինչ-որ հարցեր է քննարկում։
Նշեց՝ այդ պարզաբանումները երբեմն տեղի են ունենում միկրոֆոններից այն կողմ։
Հիշեցնենք՝ լրատվամիջոցներում տեսանյութ էր տարածվել, որտեղ Նարեկ Կարապետյանն ու Սասուն Միքայելյանն ինչ-որ բան էին քննարկում։










