Գազի գնի թանկացման վտանգ կա, իսկ ՔՊ-ականները խրոխտ ասում են՝ «թող թանկանա, մենք ինքնիշխան ենք». Հայկ Ֆարմանյան


Գազի գնի թանկացման վտանգ կա, իսկ ՔՊ-ականները խրոխտ ասում են՝ «թող թանկանա, մենք ինքնիշխան ենք». Հայկ Ֆարմանյան
Սեպտեմբեր 15 16:56 2026

ՔՊ-ի անպատասխանատու քաղաքականության հետևանքով Հայաստանը կանգնել է բազմաթիվ խնդիրների առջև, այդ թվում՝ գազի գնի թանկացման վտանգ կա, ԱԺ-ում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանը։

 

Նրա խոսքով՝ ՔՊ-ականները խրոխտ ասում են՝ «թող գազը թանկանա, մենք ինքնիշխան ենք»։

 

«Չեն ասում՝ ո՞ւմ երեխաների հաշվին, ո՞ւմ բարեկեցության հաշվին, սա ի՞նչ աբսուրդային մոտեցում է»,- նշեց պատգամավորը։

 

Ֆարմանյանը ՔՊ-ականներին առաջարկեց իրենց ձախողումներն ու անհաջողությունները չքողարկել կեղծ «ինքնիշխանություն» տերմինի տակ։