Հունվարի 3-ին հայտնաբերվել է 35 ոչ սթափ վարորդ․ ոստիկանություն


Հունվարի 3-ին հայտնաբերվել է 35 ոչ սթափ վարորդ․ ոստիկանություն
Հունվար 4 20:05 2021

Երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ Ճանապարհային ոստիկանության իրականացրած ծառայության ընթացքում հայտնաբերվել եւ արձանագրվել են մի շարք իրավախախտումներ, այդ թվում՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցներ վարելու դեպքեր:

Այս մասին ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Հունվարի 3-ին հանրապետությունում հայտնաբերվել է 35 ոչ սթափ վարորդ: Տվյալ վարորդների նկատմամբ կազմվել են արձանագրություններ, իսկ տրանսպորտային միջոցները՝ տեղափոխվել Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ: