Տոնական օրերին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի բնականոն ռեժիմով


Տոնական օրերին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի բնականոն ռեժիմով
Դեկտեմբեր 31 13:27 2020

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ` «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է բնականոն ռեժիմով:

Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում չեն լինի ժամային փոփոխություններ: Աշխատանքները կսկսվեն 07:00-ից և կավարտվեն 23:00-ին։