ՊՊԾ գնդից Արարատ Միրզոյանին չեն օգնել, թողել են, որ ծեծե՞ն. թեման շարունակություն ունի. «Հրապարակ»


ՊՊԾ գնդից Արարատ Միրզոյանին չեն օգնել, թողել են, որ ծեծե՞ն. թեման շարունակություն ունի. «Հրապարակ»
Դեկտեմբեր 2 05:03 2020

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝  Արարատ Միրզոյանի ծեծի թեման շարունակություն ունի։ Բանն այն է, որ մեքենայում փակված ԱԺ նախագահի թիկնապահները փորձել են դիմադրել հարձակվողներին, ժամանակ շահել եւ օգնություն են խնդրել իրենց ղեկավարությունից՝ ԱԱԾ պետական պահպանության ծառայությունից։

Բայց ՊՊԾ պետը՝ Սարգիս Հովհաննիսյանը, տեղում չի եղել, որեւէ մեկը նրանց խնդրանքներին չի արձագանքել։ Մեր տեղեկություններով, դեպքից հետո ԱԱԾ-ում ծառայողական քննություն է սկսվել՝ մեղավորներին գտնելու համար։

Ներսում կասկածներ ունեն, որ այդ ողբերգության հետ կապված ամեն ինչ չէ, որ հասկանալի է։

ԱԱԾ-ն ծառայողականի հետ կապված մեր հարցմանը պատասխանել է, որ «հայցվող տեղեկատվությունն ընդգրկված է գաղտնագրման ենթակա տեղեկությունների ցանկում», ուստի դասվում է ծառայողական գաղտնիքի շարքին եւ չի կարող տրամադրվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում