Կասկած չունեմ, որ Սոթքի հանքի մի մեծ հատվածը բռնազավթելուց հետո Ադրբեջանի զինուժը մտնելու է նաև Բերձոր. Աշոտ Մելքոնյան


Կասկած չունեմ, որ Սոթքի հանքի մի մեծ հատվածը բռնազավթելուց հետո Ադրբեջանի զինուժը մտնելու է նաև Բերձոր. Աշոտ Մելքոնյան
Նոյեմբեր 28 10:27 2020

Կասկած չունեմ, որ Սոթքի հանքի մի մեծ հատվածը բռնազավթելուց հետո նոյեմբերի 30-ի կեսգիշերին ադրբեջանական զինուժը մտնելու է նաև Բերձոր բնակավայր՝ պատճառաբանելով, թե ըստ փաստաթղթի Լաչինը վերադարձվում է իրենց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը:

Նրա գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Արդեն երրորդ շաբաթն է լրատվամիջոցներով հարց եմ բարձրացրել, դիմել եմ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների, որպեսզի պարզեմ, թե նոյեմբերի 9֊ի չարաբաստիկ հայտարարությունն արդյոք չունի գաղտնի հավելված՝ շատ ավելի վատթար կետերով։ Պատասխան ոչ մեկը չունի։ Պահանջում եմ պաշտոնական պարզաբանում։

Այսօր հարցերի հարցը Բերձոր /Լաչին/ շրջկենտրոնի խնդիրն է։ Կասկած չունեմ, որ Սոթքի հանքի մի մեծ հատվածը բռնազավթելուց հետո նոյեմբերի 30-ի կեսգիշերին ադրբեջանական զինուժը մտնելու է նաև Բերձոր բնակավայր՝ պատճառաբանելով, թե ըստ փաստաթղթի Լաչինը վերադարձվում է իրենց։ Դա կնշանակի անտեսել ճանապարհի երկայնքով հինգ կմ լայնությամբ միջանցք ունենալու մեր իրավունքը։

Չէ որ ճանապարհն անցնում է Բերձորի միջով, և շրջկենտրոնը հինգ կմ լայնությամբ հիմնականում տեղավորվում է այդ միջանցքի մեջ։

Դիմում եմ մեր իշխանություններին և պահանջում՝ ռուսական կողմի օժանդակությամբ ամեն ինչ անել ՀՀ և ԱՀ կյանքի ճանապարհի վրա գտնվող Բերձորը թշնամուն չթողնելու համար։ Դրանից է կախված Արցախի վաղվա օրը»։

 



loading...