Թուրքն էսօր Վարդենիս չի ասում, այլ Բասարգեչար՝ իրենց լեզվով, ասում է՝ մերն է․ Սոթքի աշխատակից


Թուրքն էսօր Վարդենիս չի ասում, այլ Բասարգեչար՝ իրենց լեզվով, ասում է՝ մերն է․ Սոթքի աշխատակից
Նոյեմբեր 27 18:24 2020

Թուրքն էսօր Վարդենիս չի ասում, այլ Բասարգեչար՝ իրենց լեզվով, , ավտոմատով զինված եկել, ասում է՝ մերն է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում ասաց Սոթքի հանքավայրի աշխատակիցներից մեկը։

«Մենք գիտենք, որ թուրքը գալիս է, պիտի դեմն առնես, բայց վերջում թուրքը քիչ չի մտնում է, մի հատ էլ պրիվետ կուզի»։

Հանքի աշխատակիցներն անորոշ վիճակում են, չգիտեն՝ աշխատելու են հանքում, թե ոչ, նաև մտահոգված են իրենց ու իրենց ընտանիքների անվտանգությամբ, ասում են՝ որեւէ մեկից երաշխիք չունեն, որ անվտանգ կլինեն։

«Ո՞նց եք մտածում թիկունքիդ թշնամին է, դու ու ընտանիքդ էստեղ հանգի՞ստ ես․․․Վարդենիսում վիճակը շատ վատ է դառնում, եթե էն ժամանակ սահմանը 30-40 կմ էր, հիմա եղավ 110 ու ավելի, մինչեւ Ջերմուկ, մնացած հետեւությունները դուք արեք»,- լրագրողների հետ զրույցում ասաց հանքի աշխատակիցներից մեկը։

Հիշեցնենք՝ նախօրեին տեղեկություն էր տարածվել, որ ադրբեջանցի զինվորականները մտել են Սոթքի հանքավայրի տարածք և հայերից պահանջել՝ լքել տարածքը, քանի որ այն այլևս Ադրբեջանի տիրապետության տակ է։

ՀՀ պաշտպանության նախարարությունն ու վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը շտապեցին հերքել այս տեղեկությունները՝ վստահեցնելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։

Ավելի ուշ, սակայն, տարածվեցին տեսանյութեր՝ ինչպես են ադրբեջանական ավտոմեքենաները շարժվում դեպի Հայաստանի տարածք, ինչպես նաև կադրեր արդեն Սոթքի հանքավայրից, որտեղ երևում էին ադրբեջանցի զինվորականները։ Դրանից հետո ՊՆ-ն արդեն չէր հերքում այս տեղեկությունը՝ նշելով, որ ադրբեջանցիները ոչ թե ներխուժել են հանքի տարածք, այլ պարզապես եկել են հայերի և ռուսների հետ համատեղ հայ-ադրբեջանական սահմանի պաշտոնական սահմանազատում անելու։

Ավելի ուշ, ՊՆ ներկայացուցիչը, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեցին, որ Սոթքի հանքավայրի մի մասն անցնելու է ադրբեջանական վերահսկողության ներքո։