«Այս հոդվածով մարդ ձերբակալելը, կներեք, շանտղություն է». Ռոբերտ Մելքոնյանը և Նարեկ Մալյանը ազատ կարձակվեն, իսկ Արթուր Դանիելյանի մասով որոշումը կլինի վաղը. փաստաբան (տեսանյութ)


«Այս հոդվածով մարդ ձերբակալելը, կներեք, շանտղություն է». Ռոբերտ Մելքոնյանը և Նարեկ Մալյանը ազատ կարձակվեն, իսկ Արթուր Դանիելյանի մասով որոշումը կլինի վաղը. փաստաբան (տեսանյութ)
Նոյեմբեր 21 19:46 2020

Բողոքը ներկայացրել եմ երեք անձով՝ «Ադեկվատ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի, «ՎԵՏՕ»-ի հիմնադիր Նարեկ Մալյանի և Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի համար: Նարեկ Մալյանի և Ռոբերտ Մելքոնյանի մասով բողոքները բավարարվել են՝դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ձերբակալության որոշումը և ազատ կարձակվեն, իսկ Արթուրի Դանիելյանի որոշման հրապարակումը կլինի վաղը՝ առավոտյան 10:00-ին: Այսինքն, միակ վատությունը, որ կարող էր դատավորը աներ, արեց՝ 11 ժամ ավել է պահում, 20 թերթանոց նյութերը փաստորեն չի կարողանում քննել. Tert .am –ին տեղեկացրեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

«Միանշանակ Արթուր Դանիելյանը  ենթական է ազատ արձակման , իմ փաստարկներն ներկայացրել եմ, որ չի կարող այս հոդվածով ձերբակալվել, որը դատարանում ընդունվել է և հույս ունեմ՝ վաղը առավոտյան ազատ կարձակվի: Նրանք ձերբակալվել են անօրինական հավաք կազմակերպելու ու անցկացնելու համար, կազմակերպման և անցկացման վերաբերյալ որևէ ապացույց չկա,  բացի այդ այս հոդվածով մարդ ձերբակալելը կներեք «շանտղություն» է»,- նշեց փաստաբանը:



loading...