Լավրովը կոչ է արել ՅՈՒՆԵՍԿՕ-ին նպաստել Լեռնային Ղարաբաղում հուշարձանների պահպանությանը


Լավրովը կոչ է արել ՅՈՒՆԵՍԿՕ-ին նպաստել Լեռնային Ղարաբաղում հուշարձանների պահպանությանը
Նոյեմբեր 21 17:30 2020
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ռուսական կողմը ակնկալում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն մեծ ակտիվություն կցուցաբերի Լեռնային Ղարաբաղում հուշարձանների պահպանության հարցում:Այս մասին Սերգեյ Լավրովն ասել է  Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում:
 
 
Լավրովը հիշեցրել է, որ նախօրեին  ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի հետ  խոսել է  կազմակերպության իր ծառայությունները առաջարկելու նախաձեռնողականության, Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ գտնվող կրոնական , մշակութային և քաղաքակրթական ժառանգության պահպանության մասին: Դա, ըստ ՌԴ ԱԳՆ-ի աշխարհի հնագույն տարածաշրջանում  կլինի  միջէթնիկ և միջկրոնական հաշտեցմանն ուղղված մեծ ներդրում:
 
«Ակնկալում ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ավելի մեծ ակտիվություն կցուցաբերի , քան մինչ այս Սիրիայում՝ Հալեպում և Պալմիրայում,  պատմական հուշարձանների պահպանության մասին  հնչած  բազմաթիվ ուղերձների դեպքում էր, երբ մեր ընկերները  ՅՈՒՆԵՍԿՕ-ից ոչ այնքան մեծ  ակտիվություն ցուցաբերեցին »,- նշել է Լավրովը:
 
Նշենք ,այսօր Երևանում անցկացվեց  ռուսական միջգերատեսչական հանձնաժողովի նիստը , որի  կազմում էին ՌԴ փոխվարչապետներ Ալեքսանդր Նովակը և Ալեքսեյ Օվերչուկը, ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան:


loading...