Պատահական չէ, որ թշնամին մեզ վրա հարձակվելու համար ընտրել է համաճարակային ժամանակաշրջանը. բժշկի կոչը


Պատահական չէ, որ թշնամին մեզ վրա հարձակվելու համար ընտրել է համաճարակային ժամանակաշրջանը. բժշկի կոչը
Հոկտեմբեր 23 23:18 2020

Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Լիլիթ Մուսեյանն այսօր միասնական տեղեկատվական կենտրոնում հիշեցրել է այն մասին, որ բժիշկներն այսօր պայքարում են երկու ճակատում՝ ռազմաճակատում և նոր կորոնավիրուսի ճակատում: Անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգն ասել է, որ բոլոր ուժերը պետք է ուղղվեն ռազմի ճակատ, ինչը նշանակում է, որ պետք է հնարավորն անել նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

 

«Վարակվածները դուրս են մնում հայրենիքի համար պայքարից, դուրս են մնում նաև վարակիչ և վարակված լինելու մեջ կասկածվողները, ի վերջո, մենք վարակը կարող ենք փոխանցել սահմաններում մարտնչողներին, պետք է առողջ լինեն մեր հայրենիքի համար մարտնչողները: Պատահական չէ, որ թշնամին մեզ վրա հարձակվելու համար ընտրել է համաճարակային ժամանակաշրջանը, նա իրեն դաշնակից է ընտրել կորոնավիրուսը, հաղթելով նրա դաշնակցին՝ մենք կթուլացնենք հենց իրեն և կմոտեցնենք հաղթանակը: Առաջին հերթին, մենք ինքներս պետք է լինենք կարգապահ և խստապահանջ մյուսների նկատմամբ»,- ասել է բժիշկը: