Ռուս ռոք-երգչուհի ու ռազմական թղթակից Յուլյա Չիչերինան Արցախի առաջնագիծ է մեկնել։ Տեղեկությունը հայտնում է WarGonzо Telegram-ալիքը։
«Երգչուհի Յուլյա Չիչերինան սլանում է դեպի ղարաբաղյան առաջնագիծ», - նշված է լուսանկարի մեկնաբանությունում։
Արցախում մարտական գործողությունների սկզբից ակտիվորեն աշխատում է ռազմական թղթակից, WarGonzо նախագծի ղեկավար Սեմյոն Պեգովը։ Նրանք Չիչերինայի հետ աշխատել են նաև այլ հակամարտությունների առաջնագծերում։
Սեմյոն Պեգովը տեսանյութ է հրապարակել,որում Յուլյա Չիչերինան երգում է զինվորների համար: