«Ձախ ուսին հենած ինքնաձիգով թիրախին աջ աչքով նայելը նույնն է, ինչ աջ ձեռքով քորել ձախ ականջը». Տիգրան Խզմալյան


«Ձախ ուսին հենած ինքնաձիգով թիրախին աջ աչքով նայելը նույնն է, ինչ աջ ձեռքով քորել ձախ ականջը». Տիգրան Խզմալյան
Սեպտեմբեր 4 10:33 2020

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որպես 1984-ից դեռևս սովետական բանակի ավագ լեյտենանտ, ինձ թույլ կտամ հուշել ՀՀ կառավարության և ՊՆ քարոզչական բաժնին, որ եթե տիկին Աննա Հակոբյանի տարածվող լուսանկարները զինվորական զգեստով ու զենքով կոչված են գովազդելու ռազմական պատրաստության գաղափարը հայոց հանրության և հատկապես կանանց շրջանում, ապա ապահովեք նրան տարրական ռազմական գիտելիքներ ունեցող խորհրդականներով, ովքեր կասեն, օրինակ, որ ձախ ուսին հենելով ինքնաձիգը թիրախին աջ աչքով նայելը նույնն է, ինչ աջ ձեռքով քորել ձախ ականջը՝ ոչ միայն անհարմար է, այլ կրակելու դեպքում վտանգավոր է առողջության համար, հետևաբար սխալ է։ Նման վրիպումները վարկաբեկում ու անլրջացնում են գաղափարը և գաղափարակիրներին։ Կներեք»։