Գյումրիում ողբերգական վթարի հետեւանքով 9-ամյա աղջկան ծանր վնասվածքներով տեղափոխել են Երեւան. Վերակենդանացման բաժանմունքում է


Գյումրիում ողբերգական վթարի հետեւանքով 9-ամյա աղջկան ծանր վնասվածքներով տեղափոխել են Երեւան. Վերակենդանացման բաժանմունքում է
Ապրիլ 29 23:32 2025

Փրկարար ծառայության մեքենայի մասնակցությամբ Գյումրիում տեղի ունեցած խոշոր վթարի հետեւանքով  տուժած 9-ամյա աղջկան ծանր վնասվածքներով տեղափոխել են Երեւան։ 
«Երեխան վերակենդանացման բաժանմունքում է, այլ մանրամասներ հաղորդել չենք կարող», -  «Փաստինֆո»-ին հայտնեցին Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից։ 
Արդեն հայտնել ենք, որ  ողբերգական ավտովթարը տեղի է ունեցել, երբ ՆԳՆ փրկարար ծառայության անձնակազմը կանչով  ուղեւորվել է դեպքի վայր, վթարի ժամանակ բախվել են նաեւ «Mercedes», «Ford Transit», «Opel» և «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաները: 

Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վեց անձ, այդ թվում՝ երեք փրկարարական ծառայող, տեղափոխվել է բժշկական հաստատություններ։

«Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ստացած մարմնական վնասվածքների հետևանքով, մահացել է։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։