«Հրապարակում եմ Կառավարության պատասխանը». Էդմոն Մարուքյան (լուսանկար)


«Հրապարակում եմ Կառավարության պատասխանը». Էդմոն Մարուքյան (լուսանկար)
Օգոստոս 28 15:38 2020

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դիվանագիտական լեզվով ասում են` ՈՉ կամ ուղղակի մերժում...

Ինչպես նախապես խոստացել էի, հրապարակում եմ ՀՀ կառավարությունից ստացված պատասխանը՝ մեր քաղաքացիներին ցամաքային սահմանով իրենց մեքենաներով և շարժական գույքով, ոստիկանական ուղեկցությամբ ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ վրացական կողմի հետ բանակցելու առաջարկության վերաբերյալ»։