Սաուդյան Արաբիայում կանայք այսուհետ կարող են սովորել և աշխատել` առանց տղամարդկանց թույլտվության


Սաուդյան Արաբիայում կանայք այսուհետ կարող են սովորել և աշխատել` առանց տղամարդկանց թույլտվության
Մայիս 6 17:26 2017

Սաուդյան Արաբիան մտադիր է կանանց ավելի շատ ինքնուրույնություն շնորհել իրենց կյանքի հետ կապված որոշումներում:

Ինչպես հայտնում է The Independent-ը` վկայակոչելով սաուդյան լրատվամիջոցները, թագավոր Սալման բին Աբդուլազիզ ալ-Սաուդը կարգադրություն է ստորագրել, որով կանանց թույլատրվում է առանց տղամարդկանց վերահսկողության օգտվել կառավարական ծրագրերից, ինչպիսիք են կրթությունը և առողջապահությունը:

Անցյալ ամիս բողոքի ալիք էր բարձրացել, երբ թագավորությունն ընդգրկվել էր ՄԱԿ-ի Կանանց հարցերով հանձնաժողովում, որի նպատակն է «գենդերային հավասարության և կանանց հզորացման համաշխարհային չափանիշներ սահմանել»:

Նոր օրենքի համաձայն` կանայք կարող են ընդգրկվել աշխատուժի շուկայում` առանց թույլտվություն ստանալու տղամարդկանցից:

Սաուդյան Արաբիան գտնվում է Գենդերային անհավասարության 2016-ի համաշխարհային աղյուսակի 141-144-րդ տեղերում: