Ադրբեջանի ՊՆ-ն 4-րդ սպանվածի անունն է հայտնել


Ադրբեջանի ՊՆ-ն 4-րդ սպանվածի անունն է հայտնել
Հուլիս 13 10:51 2020

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարություն է տարածել, որ Տավուշի ուղղությամբ առավոտյան վերսկսված փոխհրաձգության արդյունքում սպանվել է ավագ լեյտենանտ Մահմուդով Ռեշադ Ռեշիդ օղլուն (Mahmudov Rəşad Rəşid oğlu):

 

Հիշեցնենք, որ Թովուզի ուղղությամբ երեկ ադրբեջանական կողմը հայտնել էր 2 կորուստի և 5 վիրավորի մասին։ Իսկ ավելի ուշ վիրավոր զինծառայողներից մեկը մահացել էր հիվանդանոցում։